Աշխարհ

13.01.2016 11:58


Պակիստանում պայթյուն է որոտացել. 15 մարդ զոհվել է

Պակիստանում պայթյուն է որոտացել. 15 մարդ զոհվել է

Պակիստանում տեղի ունեցած պայթյունից 15 մարդ է զոհվել։ Նրանց մեծամասնությունը ոստիկաններ են եղել։

Պայթյունը որոտացել է Քվեթթե քաղաքում՝ պոլիոմելիտի դեմ պատվաստման կենտրոնի մոտ։ ТАСС–ը, հղում կատարելով «France Press»–ին, հայտնում է, որ զոհվածներից 12–ը ոստիկաններ էին, մեկը՝ զինվորական, ևս երկուսը՝ քաղաքացիական անձինք։

10 մարդ էլ վնասվածք է ստացել։

Պայթյունի պատճառը դեռ չի հրապարակվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը