Աշխարհ

13.01.2016 16:09


Ամերիկացի նավաստիներին Իրանն ազատ է արձակել

Ամերիկացի նավաստիներին Իրանն ազատ է արձակել

Իրանն ազատ է արձակել ամերիկացի 10 նավաստիներին, որոնք ձերբակալվել էին իրանական ջրային տարածք ներթափանցելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Իրանի պետական հեռուստատեսությանը: Վերջինն ընդգծել է, որ ամերիկացի նավաստիներն ազատ են արձակվել ներողություն խնդրելուց հետո։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Քուվեյթից Բահրեյն ուղևորվող 2 ամերիկյան նավ հայտնվել է Իրանի ջրային տարածքում։

Թեհրանն ԱՄՆ–ից պահանջել էր ներողություն խնդրել այդ միջադեպի կապակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը