Աշխարհ

14.01.2016 09:45


Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են քրդերի դիրքերն Իրաքի հյուսիսում

Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են քրդերի դիրքերն Իրաքի հյուսիսում

Հյուսիսային Իրաքում Թուրքիայի վեց կործանիչ ավիահարվածներ է հասցրել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Նշվում է, որ օդային գործողությանը մասնակցել են չորս F-16 և երկու F-4 կործանիչ, ինչպես նաև հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման ինքնաթիռ։ Ավիահարվածները հասցվել են ՔԱԿ–ի զինյալների պահեստներին և ապաստարաններին Իրաքի հյուսիսում ընկած Ավաշին–Բասյան, Գարե և Զափ շրջաններում։ Նշանակետերը նախապես բացահայտվել են անօդաչուների օգնությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հինգ ամսվա ընթացքում թուրք ուժայինները ՔԱԿ–ի մոտ 3,1 հազ զինյալի են սպանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը