Աշխարհ

14.01.2016 10:00


Մեծ Բրիտանիան Սիրիայում մարտավարական նոր հրթիռ է փորձարկել

Մեծ Բրիտանիան Սիրիայում մարտավարական նոր հրթիռ է փորձարկել

Սիրիայում «Brimstone» նոր սերնդի մարտավարական հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել բրիտանական ՌՕՈւ–ն։ Հրթիռային հարվածները հասցվել են ԻԼԻՊ–ի դիրքերին։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, հաղորդել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հրթիռներն արձակվել են՝ ոչնչացնելու Ռաքքայի քողարկված թունելները և Օմարի նավթահանքերը Սիրիայում թագավորական ՌՕՈւ–ի ծավալած ռազմական գործողությունների շրջանակներում։

«Brimstone»–ը բարձրտեխնոլոգիական գերձայնային, ինքնանշանառվող հրթիռ է՝ «օդ–երկիր» դասի, որը MDBA միջազգային կոնսորցիումը ստեղծել է հատուկ Մեծ Բրիտանիայի թագավորական ՌՕՈւ–ի («Royal Air Force») համար։ Այն 1,8 մ երկարություն ունի, իսկ ընդհանուր քաշը 49 կգ է։ Արձակման առավելագույն հեռավորությունը 11 կմ–ից ավելի է։

«Brimstone» հրթիռի կրիչներ են հանդիսանում «Tornado GR4» կործանիչ–ռմբակոծիչները։ Հայտնի է, որ նման մեկ հրթիռը 100 հազ ֆունտ սթեռլինգ արժե։ Բացի Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ–ից՝ նման զենք ունի նաև Սաուդյան Արաբիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը