Աշխարհ

15.01.2016 11:28


Օբաման վստահեցրել է, որ իր կինը երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Օբաման վստահեցրել է, որ իր կինը երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Օբաման վստահեցրել է, որ իր կինը երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահեցրել է, որ իր կինը երբեք չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է «Ria Novosti»-ն։

«Այս կյանքում 3 կայուն բան կա՝ մահը, հարկերը և այն, որ Միշելը նախագահի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրի»,-Լուիզիանա նահանգի բնակչության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Օբաման։

Նման հարց ԱՄՆ նախագահին քաղաքացիներից մեկն էր տվել։ Միջին տարիքի տղամարդն Օբամայից հետաքրքրվել էր՝ նրա կինը չի՞ պատրաստվում մասնակցել նախագահական ընտրարշավին:

Իր պատասխանի վերջում Օբաման չի մոռացել նշել, որ հպարտանում է Միշելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը