Աշխարհ

15.01.2016 14:44


Արցախում H1N1 տեսակի գրիպով 19 հիվանդների մեջ աշակերտներ չկան

Արցախում H1N1 տեսակի գրիպով 19 հիվանդների մեջ աշակերտներ չկան

Հունվարի 14-ի դրությամբ՝ Ստեփանակերտի հանրակրթական հաստատություններից բացակայող 1186 երեխաներից 348-ի մոտ հայտնաբերվել է վերին շնչուղիների սուր վարակի (ՎՇՍՎ) գրիպի առկայություն, սակայն նրանցից ոչ ոք H1N1 տեսակով հիվանդ չէ:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը: Արձանագրված ցուցանիշն, ըստ Հարությունյանի, մտահոգիչ չէ, քանի որ այն կազմում է մայրաքաղաքի աշակերտների ընդհանուր թվի ընդամենը 4 տոկոսը:

«Ներկայումս վերին շնչուղիների սուր վարակներով ստացիոնար բուժում է ստանում 79 քաղաքացի, որից 40-ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, սակայն նրանց վիճակը բավարար է գնահատվում»,- նշել է նա:

Օ. Հարությունյանի խոսքով՝ ներկայումս գրիպի H1N1 տեսակով վարակված 19 հիվանդներից միայն 5-ն է գտնվում հիվանդանոցում, մյուս 14-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից և գտնվում են բժիշկների վերահսկողության տակ: Նրանցից 13-ը մանկահասակ երեխաներ են, իսկ 6-ը՝ մեծահասակներ:

Անդրադատնալով ՎՇՍՎ-ով վարակվելու կանխարգելման միջոցներին համաճարակաբանը խորհուրդ է տվել, մասնավորապես, լավ սնվել, օրվա ընթացքում օգտագործել մոտ 3 լիտր հեղուկ, պահպանել քնի ռեժիմը: Կան նաև հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, կարելի է օգտագործել կանխարգելիչ նպատակներով:

Մանրամասները՝ «Արցախպրես»-–ում։

Այս խորագրի վերջին նյութերը