Աշխարհ

15.01.2016 19:11


ՌԴ կառավարությունը թուրքական ընկերությունների՝ ՌԴ–ում գործելու նախագիծ է մշակել

ՌԴ կառավարությունը թուրքական ընկերությունների՝ ՌԴ–ում գործելու նախագիծ է մշակել

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը նախագիծ է մշակել, որը հնարավորություն կտա Թուրքիայի՝ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններին աշխատել ՌԴ–ում։

Մասնավորապես, նշվում է, որ կթույլատրեն աշխատել պատժամիջոցների տակ ընկած թուրքական որոշ ընկերությունների միայն այն դեպքում, եթե նրանց ծառայություններն ու ապրանքներն անփոխարինելի են, կամ եթե դրանց փոխարինումը կապված է մեծ ծախսերի հետ։ Կառավարության համապատասխան նախագիծը դրվել է հանրային քննարկման նորմատիվ իրավական ակտերի դաշնային պորտալում։

Հիշեցնենք՝ ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի՝ արգելվում են թուրքական ապրանքների ներմուծումը և ՌԴ տարածքում թուրքերի աշխատանքային գործունեությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը