Աշխարհ

16.01.2016 11:00


Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Վիեննա

Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Վիեննա

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր մեկնել է Վիեննա, որտեղ ՄԱԳԱՏԷ–ն, հնարավոր է, հաղորդի իրանական միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին։ Այս մասին գրում է «Գազետան»՝ IRNA–ին հղումով։

Գործակալության տվյալներով՝ նախարարին կուղեկցի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքվար Սալեհին։ Նշվում է, որ մամուլի ասուլիսին կմասնակցի նաև փոխարտգործնախարարը։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Վիեննայում Զարիֆն իրանական միջուկային գործարքի հարցով կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը