Լրահոս

16.01.2016 15:18


ԱՄՆ–ում բռնել են 10 ամենափնտրվող հանցագործներից մեկին

ԱՄՆ–ում բռնել են 10 ամենափնտրվող հանցագործներից մեկին

Ամերիկյան ՀԴԲ–ին հաջողվել է բռնել իր կողմից 10 ամենափնտրվող հանցագործներից մեկին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Մելոհ Ջեքորի Մեյսոնը ձերբակալվել է Կոլորադո նահանգում։ Նա հետախուզման մեջ էր գտնվում 2 բանկերի թալանման և Դենևերում կրակոցների համար։ Մեյսոնի մասնակցությամբ հանցագործությունները կատարվել են սեպտեմբերին և նոյեմբերին։

Նշվում է, որ հանցագործին բռնելու գործողությունն ընթացել է առանց միջադեպերի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը