Աշխարհ

16.01.2016 15:38


Կիմ Չեն Ընը երգում է ընկերական սիրո մասին և կարողանում կիթառ նվագել

Կիմ Չեն Ընը երգում է ընկերական սիրո մասին և կարողանում կիթառ նվագել

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կարողանում է երգել և կիթառ նվագել։ Այս մասին գրել է Հս. Կորեայի «Նոդոն սինմուն» թերթը՝ «Հիշի՛ր ընկերական սիրո խոր իմաստը» վերտառությամբ հոդվածում։ Այնտեղ նշվում է՝ Կիմ Չեն Ընը ամենաշատը սիրում է «Ընկերական սիրո մասին երգը»։

Ինչպես հայտնում է «РИА Новости»–ն, այս երգը գրվել է 1981թ. և հնչել դեռ նրա պապի՝ ԿԺԴՀ առաջին նախագահ Կիմ Իր Սենի կառավարման տարիներին։ Երգը փառաբանում է կորեացի հեղափոխականների նվիրվածությունն իրենց առաջնորդին։

Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ այս երգը ներկայիս առաջնորդի հոր ամենասիրելի երգն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը