Աշխարհ

16.01.2016 16:54


Մադոննան բերանքսիվայր պառկել է բեմին Բոուի երգի կատարումց հետո (տեսանյութ)

Մադոննան բերանքսիվայր պառկել է բեմին Բոուի երգի կատարումց հետո (տեսանյութ)

Տեքսասում կայացած համերգի ժամանակ Մադոննան, ի հիշատակ ռոք երաժիշտ Դևիդ Բոուի, կատարել է նրա «Rebel Rebel» երգը։ Կատարման ավարտին Մադոննան բերանքսիվայր պառկել է բեմին։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։

Մինչ Բոուիի երգը կատարելը Մադոննան կոչ է արել հանդիսատեսին որոշ ժամանակով դադարեցնել զվարճանալը։

«Ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել մի երգչի, ով ոգեշնչել է ինձ, որպեսզի ես սկսեմ արտիստուհու կարիերան»,–հայտարարել է Մադոննան։

Հիշեցնենք, որ Դևիդ Բոուին մահացել է հունվարի 11–ին։ Բրիտանացի երաժիշտը 18 ամիս պայքարում էր քաղցկեղի դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը