Աշխարհ

20.01.2016 12:36


Գրոհել են Պակիստանի համալսարանը. կան զոհեր (տեսանյութ)

Գրոհել են Պակիստանի համալսարանը. կան զոհեր (տեսանյութ)

Առնվազն 21 մարդ է մահացել Պակիստանի հյուսիս–արևմուտքում գտնվող Չարսադդա քաղաքի համալսարանը մի խումբ զինված անձանց կողմից գրոհելու ժամանակ։ «Daily Pakistan»–ի փոխանցմամբ՝ առնվազն 50 դասախոս ու ուսանող էլ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ վիրավորներից 9–ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկանությունը սպանել է 2 ահաբեկչի, սակայն զինված մի քանի գրոհային շարունակում է մնալ կամպուսի տարածքում։

Ավելի վաղ իրավապահները հաղորդել էին, որ հարձակումն իրականացրել է 4 զինյալ։ Սակայն տեղական ԶԼՄ–ն պնդում է, որ նրանց թիվը հասնում է 6–8–ի։ Կամպուսի տարածք են ժամանել Պակիստանի ԶՈւ ստորաբաժանումները, նաև՝ 1 ռազմական ուղղաթիռ։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք–ի–թալիբան Պակիստան» խմբավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը