Աշխարհ

21.01.2016 09:55


ԱՄՆ–ն «Աբրամս» տեսակի զրահամեքենաներ կտեղակայի Վրաստանում

ԱՄՆ–ն «Աբրամս» տեսակի զրահամեքենաներ կտեղակայի Վրաստանում

Այս գարնանը Վրաստանում անցկացվելիք վրաց–ամերիկյան համատեղ զորավարժությունների շրջանակներում՝ մանևրներին մասնակցելու նպատակով, ԱՄՆ–ը Թբիլիսիում «Աբրամս» տեսակի զրահամեքենաներ կտեղակայի։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի–2»–ը՝ Վրաստանի ՊՆ ղեկավար Թինա Խիդաշելիին հղումով։

«Noble Partner 2016» անվանումով վրաց–ամերիկյան համատեղ զորավարժությունները տեղի կունենան մայիսին Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի ռազմաբազայում։

Վրաց-ամերիկյան զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին Վրաստանի մասնակցության ապահովումն է։

Վրաստանի ՊՆ–ից հայտնել են, որ համատեղ զորավարժությունները կնպաստեն վրացական և ամերիկյան ստորաբաժանումների փոխգործակցությանն ու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը