Աշխարհ

21.01.2016 11:11


ԼՂ խնդիրը քննարկվել է Ալիևի և Դավութօղլուի հանդիպման ժամանակ

ԼՂ խնդիրը քննարկվել է Ալիևի և Դավութօղլուի հանդիպման ժամանակ

Դավոսում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը։ ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Նրանք նաև իրենց գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։

Նաև ընդգծվել է միջազգային մակարդակով միջոցառումներին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցության կարևորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը