Աշխարհ

22.01.2016 09:50


Քլինթոնը կորցնում է առաջատարությունը նախագահական արշավում

Քլինթոնը կորցնում է առաջատարությունը նախագահական արշավում

ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը նախագահական ընտրապայքարում 9%–ով առաջ է անցել նույն կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնից։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը՝ համապատասխան հարցման արդյունքներին հղումով։

Ըստ այդմ՝ Սանդերսն իր ակտիվում 41% ձայն ունի, իսկ Քլինթոնը 32%։ Նախագահական արշավի մեկնարկից ի վեր՝ դա Սանդերսի ամենամեծ առավելությունն է Քլինթոնի նկատմամբ։

Նշվում է նաև, որ պաշտոնապես ընտրապայքարին չմիացած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն էլ ներկայումս ունի ընտրողների ձայների 16%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը