Աշխարհ

22.01.2016 10:20


Թրամփն ամրապնդել է իր առաջատարությունը նախագահական ընտրապայքարում

Թրամփն ամրապնդել է իր առաջատարությունը նախագահական ընտրապայքարում

Միլիարդատեր և գործարար Դոնալդ Թրամփն ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում նախագահական ընտրապայքարի առաջատարն է Հանրապետական կուսակցությունից։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «The Hill»–ին հղումով։

Համաձայն վերջին հարցման՝ Թրամփն իր ակտիվում 34% ձայն ունի։ Հանրապետական կուսակցությունից նրան հաջորդում է սենատոր Թեդ Քրուզը, որը մեկ ամսվա ընթացքում կրկնապատկել է իր ձայների թիվը՝ 6%–ից հասցնելով 14%–ի։

Հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ Թրամփը բոլորից լավ կարող է վարել երկրի տնտեսությունը, ինչպես նաև պայքարել համաշխարհային ահաբեկչության դեմ։

Ավելի վաղ էլ Թրամփին աջակցելու իրենց մտադրության մասին էին հայտարարել բռնցքամարտիկ Մայք Թայսոնը և Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը