Աշխարհ

22.01.2016 13:27


Բայդենն այցելել է Թուրքիա

Բայդենն այցելել է Թուրքիա

Հունվարի 21-ի երեկոյան աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխախագահ Ջո Բայդենը: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Բայդենին օդանավակայանում դիմավորել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Հունթերը և Ստամբուլի փոխնահանգապետը:

ԱՄՆ փոխնախագահը մի շարք հանդիպումներ է ունենալու թուրք պաշտոնատար անձանց հետ։ Նշվում է, որ քննարկման հիմնական թեման լինելու է ահաբեկչության դեմ պայքարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը