Աշխարհ

22.01.2016 20:30


Բրիտանիայում փնտրում են վիճակախաղով 33 մլն եվրո շահածին

Բրիտանիայում փնտրում են վիճակախաղով 33 մլն եվրո շահածին

Մեծ Բրիտանիայում վիճակախաղով 33 մլն եվրո (ջեքփոթի կեսը) շահածը չի ներկայացել։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Daily Мail»–ին հղումով։

«Camelot» ազգային վիճակախաղի կազմակերպիչները ներկայումս փնտրում են հաջողակ տոմսի տիրոջը։ Ինչպես հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, ստեղծված իրավիճակը բավական զարմացնող է։

Հաղթող թվերի մասին հաղորդվել է Վուսթեր քաղաքի 100 հազ բնակչի, որտեղից գնվել էր տոմսը։ Նշվում է, որ եթե հաղթողը չներկայանա իր շահումի հետևից 180 օրվա ընթացքում, ջեքփոթն այդքան գումարով կավելանա մինչև հաջորդ խաղարկություն։

Ջեքփոթի մյուս մասն էլ շահել էր շոտլանդացի ամուսնական զույգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը