Տնտեսական

23.01.2016 13:25


ՍԱՊԾ. «Դաբաղով հիվանդ կենդանիներից պատրաստված մսամթերք ու կաթնամթերք չի վաճառվում»

ՍԱՊԾ. «Դաբաղով հիվանդ կենդանիներից պատրաստված մսամթերք ու կաթնամթերք չի վաճառվում»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է դաբաղի տարածմանը՝ ընդգծելով, որ հայաստանյան շուկայում դրանով հիվանդ կենդանիներից պատրաստված մսամթերք և կաթնամթերք չեն վաճառվում։

Նա հայտնել է, որ գրանցվել է դաբաղի մեկ դեպք, որով հիվանդ կենդանին ոչնչացվել է։

–Միաժամանակ, նշեմ, որ նույնիսկ ուտելու դեպքում ոչինչ չի սպառնում, քանի որ ջերմային մշակման են ենթարկում ամբողջ միսը: Միայն մանկահասակ երեխաների բերանում կարող են վերքեր առաջանալ, եթե հում կաթ խմեն,-ավելացրել է նա՝ ընդգծելով, որ բնակիչներն առանց վախենալու կարող են մսամթերք կամ կաթնամթերք գնել:

Հիշեցնենք, որ ՌԴ–ն արգելել էր Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան՝ դաբաղ հիվանդության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը