Աշխարհ

24.01.2016 11:19


Ներգաղթյալները գրոհել են ֆրանսիական Կալեի նավահանգիստը և գրավել բրիտանական լաստանավը (տեսանյութ)

Ներգաղթյալները գրոհել են ֆրանսիական Կալեի նավահանգիստը և գրավել բրիտանական լաստանավը (տեսանյութ)

Ներգաղթյալները բրիտանական լաստանավ են գրավել ֆրանսիական Կալեի նավահանգստում։ Դեպքը տեղի է ունեցել ընդդեմ ներգաղթյալների ապաստանման վատ պայմանների զանգվածային բողոքի գործողությունից հետո։

Ցույցի մասնակից շուրջ 200 ներգաղթյալ ներխուժել է նավահանգստի տարածք և գրավել լաստանավը։

Մի քանի ժամով Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նավահանգիստների միջև երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։

Ոստիկանները սկսել են քննարկել լաստանավը հակագրոհով ազատագրելու տարբերակը, սակայն որոշ ժամանակ անց ներգաղթյալները ինքնակամ հանձնել են այն։

35 մարդ ձերբակալվել է, տուժածներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը