Աշխարհ

24.01.2016 12:24


Մեքսիկայում միանգամից երկու հրաբուխ է արթնացել (տեսանյութ)

Մեքսիկայում միանգամից երկու հրաբուխ է արթնացել (տեսանյութ)

Հունվարի 24–ին միանգամից երկու հրաբուխ է արթնացել Մեքսիակում։ Առաջինը Կոլիման է եղել՝ Կրակե լեռը, ինչպես անվանում են տեղի բնակիչները։ Այն 12 ժամ շարունակ մոխիր է արտանետել երկինք։ Ծխի քուլան հասել է 2,5 հազար մետր բարձրության։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Մյուսը եղել է Պոպոկատեպետլ լեռը, որը ժայթքել է այնքան ակտիվորեն, որ մոտակայքում գտնվող քաղաքի երկինքն ամբողջությամբ ծածկվել է ծխի շերտով։

Այդուհանդերձ, բնակիչների տարհանում չի հայտարարվել։

Մեքսիկայում ավելի քան 3000 հրաբուխ կա, բայց դրանցից միայն 14–ն է գործող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը