Աշխարհ

25.01.2016 16:54


Ադրբեջանամետ Պեդրո Ագրամունտն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ

Ադրբեջանամետ Պեդրո Ագրամունտն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ

Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ։ Այս մասին հայտնում է «pravda.com»–ը։

Նրա թեկնածությունն առադրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության քվոտայով։ Այլ թեկնածություններ չեն եղել։

ԵԽԽՎ անդամներից որևէ մեկը դեմ չի եղել նրա ընտրվելուն, ինչի պատճառով ձևական քվեարկություն տեղի չի ունեցել:

Ագրամունտը հայտնի է Ուկրաինայի օգտին և ՌԴ–ին Ղրիմի միավորման դեմ իր հայտարարություններով։

Ի դեպ, նրա անունը շրջանառվել է Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու վերաբերյալ լրագրողական հետաքննություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը