Աշխարհ

25.01.2016 22:39


ԻՊ-ն մտադիր է գրավել Դեյր Էզ Զորը (տեսանյութ)

ԻՊ-ն մտադիր է գրավել Դեյր Էզ Զորը (տեսանյութ)

Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է գրավել Դեյր Էզ Զորը:

Նա նշել է, որ ԻՊ-ն անցած շաբաթ այդ տարածքում 2000 զինյալ է կենտրոնացրել:

Հունվարի 22-24-ը ռուսական ավիացիան Սիրիայում իրականացրել է 169 մարտական թռիչք և ռմբակոծել ահաբեկիչների 484 օբյեկտ:

Իսկ սիրական բանակն ահաբեկիչներից Լաթաքիայի շրջանում ազատագրել է 28 բնակավայր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը