Աշխարհ

25.01.2016 22:54


Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Վահան Թադևոսյանին: Այս մասին հայտնում է «Գռուզիա օնլայն»-ը։

Մեղադրանք է առաջադրվել մաքսանենգ ճանապարհով Վրաստան մեծաքանակ ոսկեղեն տեղափոխելու համար:

Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածն իրեն պատկանող մեքենայով գաղտնի անցել է Վրաստան: Նրան 3-5 տարի ազատազրկում է սպառնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը