Աշխարհ

26.01.2016 18:58


Ամստերդամում համակարգչային խաղերի սիրահարների համար հյուրանոց է բացվել

Ամստերդամում համակարգչային խաղերի սիրահարների համար հյուրանոց է բացվել

Այս շաբաթ Ամստերդամում կայացել է համակարգչային խաղերի սիրահարներին նվիրված հյուրանոցի բացումը։ «Hitech.vesti»–ի փոխանցմամբ՝ Դե Փեյփ մշակութային շրջանում՝ անմիջապես Նիդեռլանդների մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված «The Arcade Hotel»-ն ունի 36 սենյակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են խաղային կցորդներ։ Դրանցից օգտվելն անվճար է։

Իսկ հյուրանոցի գրադարանում այցելուները կարող են երգիծական գրականություն կարդալ։

Մինչև երեք մարդու համար նախատեսված սենյակում գիշերելու արժեքը 76,50 եվրո է։

«Ես ուզում էի այնպիսի վայր ստեղծել, որտեղ ճանապարհորդներն ու համակարգչային խաղերի սիրահարներն իրենց կզգային՝ ինչպես իրենց տանը»,–ասել է հյուրանոցի սեփականատեր Դենիել Սալմանովիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը