Лента новостей

01.03.2010 22:29


Фоторепортаж с митинга АНК

Фоторепортаж с митинга АНК

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ասել է, որ Հայաստանը շատ աղքատ կադրային ռեսուրս ունի։ Օրինակ՝ այժմ շարունակում են թափուր մնալ Բնապահպանական պետական տեսչության պետի, Լեզվի պետական տեսչության պետի, տարբեր նախարարություններում վարչությունների, բաժինների պետերի պաշտոնները։

-Դիպլոմներով 100 հազարավոր մարդիկ կան, բայց առանց գիտելիքի, փորձի, հմտության։ Մրցույթների 20%-ում հաղթողներ չեն լինում. ունեն շատ գեղեցիկ դիպլոմներ՝ շատ լավ կամզերով, շատ լավ գրառումներով, բայց չունեն անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ,- ասել է Մ. Բադալյանը։

Փոխարենը այն պաշտոնների թափուր տեղերը, որոնք, Քաղծառայության խորհրդի նախագահի խոսքերով, հասարակության հետ ամենօրյա շփման և մարդկանց գրպանը մտնելու հնարավորություն են տալիս, բավական մեծ պահանջարկ ունեն.

-Ստուգող, լիցենզավորող, սերտիֆիկացնող, որակ հսկող, մարդու դիմումի պատասխանող...տասնյակներով դիմումներ կան։ Բայց նաև դրանց իրենց կարևորությամբ չզիջող պաշտոններ կան, որոնց համար մրցույթներ ենք հայտարարում, և երբեմն կամ հաճախ անգամ դիմումներ չեն լինում,- նշել է Մ. Բադալյանը,- Հայաստանում մարդ կա, որ եթե պաշտոնի անվանման մեջ «վերահսկողություն» բառ չեղավ, այդ մարդը երբեք դիմում չի տա այդ պաշտոնի մրցույթին մասնակցելու համար։ Եվ այդ մարդու համար նշանակություն չունի՝ դա Սյունիքի՞, Շիրակի՞, Գեղարքունիքի՞, Տավուշի՞ մարզպետարանի պաշտոն է, թե՞ Երևանի։ Այդ մարդու անուն, ազգանունն այդ պաշտոնի դիմորդների ցանկում ամեն օր տեսնում ենք։

Այսպիսի մարդկանց Մ. Բադալյանը լուրջ չի համարում, քանզի կարծում է, որ պետական ծառայությունն անլուրջ մարդկանց տեղ չի, և որ մարդկանց համար պետական ծառայությունը կոչում և առաքելություն պետք է լինի, այլ ոչ թե բիզնես, ինչպիսին այսօրվա շատ պաշտոնյաների համար է։

-Նրանց տեսքին էլ նայեք՝ արդեն բավարար է, որ պետական ծառայությունից հայ հասարակությունն իսպառ հիասթափվի, եթե այդպիսի մի քանի հոգի լինի մեր համակարգերում,- հայտարարել է քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը,- ցավոք, դեռ կան շատ մարդիկ, ում հակացուցված է պետական ծառայող լինելը։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ տեսակը չլինի պետական ծառայության մեջ, որովհետև մեր հասարակությունը պետությունից, հայրենիքից երբեմն հիասթափվում է պետական ծառայողների պատճառով։ Մարդիկ ամեն օր հո նախարարների, վարչապետների կամ նախագահների հետ չե՞ն շփվում, բայց ամեն օր շփվում են միջին, ներքին օղակների չինովնիկների հետ և արժանանում քամահրական, արհամարհական, քաղքենիական վերաբերմունքի, մեծամտության։ Այդ մեծամիտների, այդ լոպազների հախից եկեք գանք իրար հետ։ Ով դառնում է առաջատար մասնագետ, գիտի, թե կրտսերն արդեն իր ճորտն է։

Ի դեպ, Մ. Բադալյանը հավելել է, որ ավագների վերաբերյալ արտահայտած նույն հոռետեսությամբ չի կարող խոսել կրտսեր կադրերի մասին ևս, քանի որ հրաշալի երիտասարդներ կան։

Իսկ մրցույթի այս կամ այն մասնակցին տվյալ պաշտոնի համար ընտրելու ժամանակ, Քաղծառայության պետի խոսքերով, միմիայն բարոյական ճնշում են զգում.

-Բարոյական ճնշում կա՝ ընկեր, բարեկամ, հարևան։ Պաշտոնատարների ճնշում չկա, չի էլ կարող լինել. օրենսդրությամբ և մեր կառուցակարգերով այդպես է սահմանված։

7or.am

Последние материалы этого заголовка