Քաղաքական

Աղվան Վարդանյանի պատասխանը

Աղվան Վարդանյանի պատասխանը

Ապրիլ 26, 2012 16:05 ««Ժամանակ» օրաթերթը և «1in.am» կայքը ապրիլի 21-ին հրապարակել են «Քվեարկեք մեզ, որ թալանենք Ձեզ» հոդվածը, որ թունավոր անդրադարձ է ՀՅԴ նախընտրական ծրագրի որոշ դրույթների և դաշնակցական պաշտոնյաների գործունեությանը։ Ես հարկ համարեցի դիմել խմբագրություն և պարզաբանումները տալ։ Լրագրողը բարեխղճորեն պատրաստեց նյութը, բայց այն այդպես էլ, անհոդաբաշխ պատճառաբանությամբ, չտպագրվեց։ Ինձ այլ բան չի մնում, քան իմ պատասխանը ուղարկել այլ լրատվամիջոցների՝ հրապարակելու խնդրանքով»
Ստեփան Գրիգորյան. «Նախորդի համեմատ՝ այս անգամ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի»

Ստեփան Գրիգորյան. «Նախորդի համեմատ՝ այս անգամ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի»

Ապրիլ 26, 2012 13:40 –«Ժառանգությունն» էլ հայտարարեց, թե ընդդիմություն է։ Մենք հարգում ենք ասվածը, բայց նրանց ցուցակում հայտնվեցին մարդիկ, ովքեր իշխանամետ ուժեր են,-հայտարարել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ էլ «Ժառանգությունը» թեև միավորվել է, բայց նրանց միջև գաղափարական անճշտություն կա՝ մեկն ասում է՝ ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծում, մյուսն ասում է՝ շուտ է:
Հայաստանում տեղի է ունենալու հեղափոխություն, և ամեն ընտանիք զգալու է դա

Հայաստանում տեղի է ունենալու հեղափոխություն, և ամեն ընտանիք զգալու է դա

Ապրիլ 26, 2012 00:05 «Չի կարող Հայաստանում լինել մի բնակիչ, որի նվազագույն եկամուտը պակաս լինի այն գումարից, որ նա չկարողանա իր սնունդի, հագուստի ու ծառայությունների համար վճարել: Եթե այդպիսի քաղաքացւիներ կան, որեմն դուք չեք կարող խոսել արդարությունից, հավատից: Դուք չեք կարող հավատից խոսել, որովհետեւ ամեն ինչ արել եք, որ այս ժողովրդի մեջ հավատը մեռնի»,- իր խոսքն իշխանություններին ուղղեց Արմեն Ռուստամյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստումնե՞ր է տվել թուրքերին

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստումնե՞ր է տվել թուրքերին

Ապրիլ 25, 2012 16:20 Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական երաշխիքներ է տվել 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից իրեն աջակցելու դեպքում ՀՀ–ում պայմաններ ստեղծել հայ-թուրքական արձանագրությունների անխափան վավերացման համար:
ՀՀԿ–ն շանտաժի՞ է ենթարկել ՀԴԿ–ին

ՀՀԿ–ն շանտաժի՞ է ենթարկել ՀԴԿ–ին

Ապրիլ 25, 2012 13:37 Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ սոցիոլոգիական հարցումներին չի հավատում, քանի որ ահաբեկված ժողովրդի պայմաններում սոցհարցում չի կարող անցկացվել։ Նա նաև հայտարարել է, որ իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ բացահայտ շանտաժ է եղել ՀՀԿ-ի կողմից:
Ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀԿ–ի հետ համագործակցության պայմանը

Ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀԿ–ի հետ համագործակցության պայմանը

Ապրիլ 23, 2012 14:32 Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյոք ճի՞շտ է, որ «Ժառանգությունը» պատրաստվում է ընտրական հանձնաժողովների իր տեղերը զիջել այլ քաղաքական ուժերին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ համակարգչային վրիպակի պատճառով կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել հանձնաժողովի անդամների ոչ ամբողջական ցուցակ, և 5 տասնյակից ավելի հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներին փոխարինելու են այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Վահան Հովհաննիսյան. «Դրսի ընկերները տեսնում են, որ ստահակի բանը բուրդ է»

Վահան Հովհաննիսյան. «Դրսի ընկերները տեսնում են, որ ստահակի բանը բուրդ է»

Ապրիլ 23, 2012 11:12 «Տարբեր օտար ափերի ընկերները չեն ցանկանում կորցնել, նրանք փորձում են օգնության հասնել: Նրանք տարբեր կազմակերպություններից սոցիոլոգներ-սփոյլերներ (անգլերեն` spoil` աղտոտել) են գործուղում, որոնք, լուրջ տեսք ընդունած, ապացուցում են հասարակությանը, որ ստահակն ամենեւին էլ ստահակ չէ, այլ բոլորի կողմից հարգված ազնիվ տղա, որ նույնիսկ սեղանի տակ վնգստացող նրա շնիկը բոլորի սիրելին է եւ արժանի է մյուսների հետ հավասար նստել սեղանի շուրջը:»
Արմեն Ռուստամյան. «Փոխելու առաջին թիրախը իշխանություններն են» (տեսանյութ)

Արմեն Ռուստամյան. «Փոխելու առաջին թիրախը իշխանություններն են» (տեսանյութ)

Ապրիլ 22, 2012 18:49 Իջևանում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն գիտի, թե ինչ ծանր վիճակում են ապրում մարդիկ, այդ պատճառով ընդդիմություն է՝ այնտեղ, որտեղ հայ ժողովուրդն է:
Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսային

Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսային

Ապրիլ 21, 2012 22:59 «Ես կխոսեմ մի երիտօլիգարխի մասին, որը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, նրա մասին ոչ մի բան չի գրվում, բայց նա շատ ավելի վտանգավոր է, քան հայտնի օլիգարխները։ Խոսքը Սերժ Սարգսյանի փեսայի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Միքայել Մինասյանի՝ Միշիկի մասին է»:
«7 օրի» հարցումների արդյունքները. ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն առաջին եռյակում են

«7 օրի» հարցումների արդյունքները. ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն առաջին եռյակում են

Ապրիլ 21, 2012 16:15 Ինչպես հայտնի է, «7 օր» լրատվավերլուծական կայքէջը համացանցային հարցում էր կազմակերպել։ Մեր ընթերցողներին առաջարկել էինք պատասխանել հետևյալ հարցին. «Եթե ընտրությունները կայանան առաջիկա կիրակի, ապա ու՞մ կտաք ձեր քվեն»։
Վարդուհի Սիմոնյանը՝ Ստյոպա Սաֆարյանին. «…իր կուսակցությունն այլևս բանկրոտ է, որովհետև նրա բաժնետոմսերը 100 տոկոսով վաճառված են»

Վարդուհի Սիմոնյանը՝ Ստյոպա Սաֆարյանին. «…իր կուսակցությունն այլևս բանկրոտ է, որովհետև նրա բաժնետոմսերը 100 տոկոսով վաճառված են»

Ապրիլ 21, 2012 12:47 Հիշեցնենք, որ այս փոխադարձ վիրավորանքները սկսվել են հատկապես այն բանից հետո, երբ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»–ի իր էջում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի հասցեին։
Վարդան Օսկանյան. «...փորձում են հակադրություններ գտնել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներսում»

Վարդան Օսկանյան. «...փորձում են հակադրություններ գտնել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներսում»

Ապրիլ 21, 2012 11:35 «Ինչքան շատ եմ շփվում մարդկանց հետ մարզերում, այնքան շատ համոզվում եմ, որ իմ քննադատությունը շատ մեղմ ու հանդուրժողական է: Քննադատությունը շատ ավելի խիստ պետք է լինի, և իշխող կուսակցությունը պատասխանատվություն պետք է վերցնի այս ընտրությունների նախաշեմին հաշվետու լինելու իր արածի ու չարածի համար»։
«Ժառանգությունը» 50 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին

«Ժառանգությունը» 50 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին

Ապրիլ 21, 2012 09:49 ՀՀԿ-ի և «Ժառանգության» համագործակցությունը նոր փուլ է մտել: «Երկիր»-ի տեղեկություններով, «Ժառանգությունը» 50 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին:
«Եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա արտագաղթը կմեծանա». ԲՀԿ թիմակից (տեսանյութ)

«Եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա արտագաղթը կմեծանա». ԲՀԿ թիմակից (տեսանյութ)

Ապրիլ 21, 2012 08:52 ԲՀԿ նախընտրական հանդիպմանը մասնակցում էր նաև «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, ով իր համագյուղացիներին կոչ արեց քվեարկել ԲՀԿ–ի օգտին և թույլ չտալ այս իշխանության վերարտադրություն, այլապես կունենանք արտագաղթի աճ։
Կասկածները հաստատվեցին

Կասկածները հաստատվեցին

Ապրիլ 20, 2012 18:12 ««էկզիթ փոլն» անցկացվելու է Բաղրամյան 26-ի պատվերով եւ ուղղորդմամբ, որպեսզի մայիսի 6-ին, ընտրատեղամասերը փակվելուց անմիջապես հետո, հայտարարվի, թե ՀՀԿ-ն հաղթանակի է հասել: Մերժելով մեր առաջարկը, «WIN-Gallup International» ընկերության ներկայացուցիչը փաստորեն ավելի խորացրեց այն կասկածները, որ հարցումը պատվիրված է եւ ուղղորդված»:
Ստյոպա Սաֆարյանը Քոչարյանի մասով իր անձնակա՞ն տեսակետն է արտահայտել

Ստյոպա Սաֆարյանը Քոչարյանի մասով իր անձնակա՞ն տեսակետն է արտահայտել

Ապրիլ 20, 2012 12:29 «7օր»–ը «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից և Ալեքսանդր Արզումանյանից հետարքրքվել է՝ սա Ստյոպա Սաֆարյանի անձնակա՞ն կարծիքն է, թե՞ ընդհանուր կուսակցության։
Հ. Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» շուտով կզղջա, կթակի միասնական շտաբի դուռը»

Հ. Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» շուտով կզղջա, կթակի միասնական շտաբի դուռը»

Ապրիլ 20, 2012 10:50 Մեկնաբանելով Սաֆրայանի հայտարարությունը՝ միասնական շտաբի նախաձեռնող, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»–ին ասել է, որ նախ «Ժառանգությունը » խախտում է հեղինակային իրավունքը, երբ այդ հայտարարությունն անելուց առաջ չի ասում, որ այդ մտքերը պատկանում են ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվող Արտաշես Գեղամյանին, որին Սերժ Սարգսյանն անվանել էր «դհոլ», «քամի տատանող» և այլն։
ՀՀԿ–ին թթու խոսք չեն ասում, որովհետև ՀՀԿ–ն չի ասում, որ «Ժառանգությունը» կեղծ է

ՀՀԿ–ին թթու խոսք չեն ասում, որովհետև ՀՀԿ–ն չի ասում, որ «Ժառանգությունը» կեղծ է

Ապրիլ 20, 2012 10:21 «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու իրենք թթու խոսք չեն ասում ՀՀԿ–ի հասցեին. որովհետև ՀՀԿ–ն չի ասում, որ «Ժառանգությունը» կեղծ ընդդիմություն է։
Բախշյանը պարզաբանել է նաև, թե ինչու ՀՀԿ–ն չի ասում, որ «Ժառանգությունը» կեղծ ընդդիմություն չէ. եթե լիներ, ՀՀԿ–ն կասեր, հաստա"տ։
Նաիրա Զոհրաբյան. ««Ժառանգության» վարքագիծը թելադրված է»

Նաիրա Զոհրաբյան. ««Ժառանգության» վարքագիծը թելադրված է»

Ապրիլ 19, 2012 17:20 «Սեփական, առանց այն էլ աննախանձելի վիճակը պետք չէ խորացնել աբսուրդի հասնող հայտարարություններով: Թե «Ժառանգության» նման վարքագիծը ինչով է թելադրված, տեսնում ենք քաղաքական վերլուծաբանների տարբեր գնահատականներում, և եթե «Ժառանգությունը» շարունակում է այդ վարքագիծը, մեզ մնում է հավատալ, որ այդ վարքագիծը թելադրված է»-«Yerki.am»-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփան Սաֆարյանի գնահատականներին՝ նշել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:
Արամ Մանուկյան. «Ով կպայքարի ընտրակեղծիքների դեմ, կլինի մեր գործընկերը»

Արամ Մանուկյան. «Ով կպայքարի ընտրակեղծիքների դեմ, կլինի մեր գործընկերը»

Ապրիլ 19, 2012 13:18 «Եթե մեկը նպաստելու է արդար ընտրությանը, ես նրան համարում եմ ինձ աջակից։ Յուրաքանչյուր ուսուչցին ահաբեկել են այնպես, թե հինգ ձայն եթե չբերես, ազատելու ենք գործից: Էն քյասիբ ուսուցիչներին...»։
Գագիկ Ծառուկյան. «Ոչ մեկը իրավունք չունի իմ թիմակցին նեղացնելու»

Գագիկ Ծառուկյան. «Ոչ մեկը իրավունք չունի իմ թիմակցին նեղացնելու»

Ապրիլ 19, 2012 11:35 «Մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ու պահանջեք: Դա ծանրություն է, եթե մարդը այդ ծանրության տակ մտնում է, նա պետք է լիարժեք ժողովրդի հոգսերով, պրոբլեմներով օր ու գիշեր աշխատի: Եթե չի կարողանում իր հոժար կամքով, թող ժողովրդի անեծքը չվերցնի իր վրա, այլ կարողանա ժողովրդի օրհնանքի խոսքը վերցնել»,–ասել է ԲՀԿ նախագահը
Ստյոպա Սաֆարյանը լծվել է Գոհար Վեզիրյանին վիրավորելու գործին, ստացել պատասխանը

Ստյոպա Սաֆարյանը լծվել է Գոհար Վեզիրյանին վիրավորելու գործին, ստացել պատասխանը

Ապրիլ 19, 2012 10:44 Երեկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ տեղի ունեցած բանավեճի ժամանակ թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հայտարարել էր, որ «Ժառանգությունը» գնում է ՕԵԿ-ի ճանապարհով, քանի որ որպես ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանն էլ մտավ քաղաքականություն, բայց ի վերջո սատարեց Սերժ Սարգսյանին։
«Հայաստանն ընտրում է կայունությունն ու բարգավաճումը»

«Հայաստանն ընտրում է կայունությունն ու բարգավաճումը»

Ապրիլ 18, 2012 18:04 2012 թվականի ապրիլի 07-08 համարում ռուսական հեղինակավոր “Российская Федерация сегодня” ամսագիրը, որը հանդիսանում է ՌԴ Դաշնային Ժողովի հասարակական-քաղաքական ամսագիրը, ծավալուն հարցազրույց է հրապարակել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Գոհար Վեզիրյան. «Ժառանգությունն» ՕԵԿ–ի ճանապարհով է գնում»

Գոհար Վեզիրյան. «Ժառանգությունն» ՕԵԿ–ի ճանապարհով է գնում»

Ապրիլ 18, 2012 13:50 «Ես չեմ համարում, որ «Ժառանգությունն» ընդդիմադիր քաղաքական ուժ է։ Մի քաղաքական ուժ, որը հայտարարում է, թե կոալիցիայի հետ գնալու է համագործակցության, որը թաքուն հավաքվում է և որոշում, որ քարոզարշավների ընթացքում չեն «քլնգելու» իշխող Հանրապետական կուսակցությանը, ինձ կներեք, ես այդ քաղաքական ուժը չեմ կարող համարել ընդդիմություն։»։
Հ. Հովհաննիսյան. ««Ժառանգության» կենտրոնական շտաբի նախագահը վստահեցրել է, որ վերոնշյալը միմիայն Ռուբեն Հակոբյանի անձնական կարծիքն է»

Հ. Հովհաննիսյան. ««Ժառանգության» կենտրոնական շտաբի նախագահը վստահեցրել է, որ վերոնշյալը միմիայն Ռուբեն Հակոբյանի անձնական կարծիքն է»

Ապրիլ 18, 2012 11:54 ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, որ իրենք այլևս չեն մասնակցելու այս նախաձեռնությանը, ասել է, որ երեկ անձամբ է խոսել «Ժառանգության» կենտրոնական շտաբի նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և «Ազատ դեմոկրատներից» Ալիկ Արզումանյանի հետ, ովքեր վստահեցրել են, որ վերոնշյալը զուտ միայն Ռուբեն Հակոբյանի անձնական կարծիքն է։
Րաֆֆին Հովհաննիսյանը հորդորել է քարոզարշավի շրջանակներում որևէ թթու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին

Րաֆֆին Հովհաննիսյանը հորդորել է քարոզարշավի շրջանակներում որևէ թթու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին

Ապրիլ 18, 2012 11:24 Րաֆֆին իր թիմակիցներին հայրաբար բարի խորհուրդ է տվել, որ եթե իր կուսակիցները կարողանան ճիշտ և գրագետ տակտիկայով քարկոծել մյուս քաղաքական ուժերին՝ կոնկրետ թիրախներ չմատնանշելով, ապա, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը»խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն կունենա, գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Արծվիկ Մինասյան. «Այս ընտրություններից է կախված մեր վաղվա օրը»

Արծվիկ Մինասյան. «Այս ընտրություններից է կախված մեր վաղվա օրը»

Ապրիլ 18, 2012 00:50 Արմավիրում կայացած ՀՅԴ հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ այս ընտրություններից է կախված մեր երեխաների, ծնողների, մեր ընտանիքի անդամների վաղվա օրը:
Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ

Ապրիլ 17, 2012 10:53 Հանդիպման ժամանակ, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ չորս կուսակցությունների միասնական շտաբից, քանի որ այն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություն: Փոխարենը խոստացել է ապահովել «Ժառանգության» ներկայությունն Աժ-ում:
Շահինյանը դուրս է եկել ՀՀԿ–ից

Շահինյանը դուրս է եկել ՀՀԿ–ից

Ապրիլ 17, 2012 10:39 Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը երեկ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: «Հայկական ժամանակի» այս տեղեկությունը հաստատել է Շահինյանը՝ չմանրամասնելով իր քայլի պատճառը: «Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուզում եմ դուրս գալ ՀՀԿ-ից: Հիմա զբաղված եմ կնոջս նախընտրական կամպանիայով»,-ասել է Շահինյանը։
Կոալիցիա՝ ՀՅԴ-ՀԱԿ–ԲՀԿ, թե՞ ՀՀԿ–«Ժառանգություն»

Կոալիցիա՝ ՀՅԴ-ՀԱԿ–ԲՀԿ, թե՞ ՀՀԿ–«Ժառանգություն»

Ապրիլ 16, 2012 13:29 Ըստ Ալիկ Արզումանյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն սկզբունքորեն չի բացառում կոալիցիայի ստեղծումը, եթե ընտրությունները ազատ և արդար անցնեն, Հանրապետականն էլ իր ստացած քվեներով անցնի խորհրդարան։
Հրանտ Մարգարյան. «Իշխանությունները չարչիությունն են զարգացրել մեր երկրում»

Հրանտ Մարգարյան. «Իշխանությունները չարչիությունն են զարգացրել մեր երկրում»

Ապրիլ 16, 2012 10:28 «Մեր երկրի հարստության մեծամասնությունը, ես կասեի՝ առավելագույն չափը, կենտրոնացել է մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում: Իսկ ժողովուրդն ապրում է համատարած աղքատության պայմաններում»։
ՀԱԿ. «Սերժ Սարգսյանի տված խոստումները գրոշի արժեք չունեն»

ՀԱԿ. «Սերժ Սարգսյանի տված խոստումները գրոշի արժեք չունեն»

Ապրիլ 16, 2012 09:58 Մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց, «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի քարոզչական նյութերի բաժանման առաջին օրերը, կարծես թե, վարչախմբին ցնցումների մեջ է գցում։
Սերժ Սարգսյանն անձամբ է խնդրում Գեղամյանի, գեներալ Մանվելի ու մյուսների համար. «Հավատանք, որ փոխենք» շարքից (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն անձամբ է խնդրում Գեղամյանի, գեներալ Մանվելի ու մյուսների համար. «Հավատանք, որ փոխենք» շարքից (տեսանյութ)

Ապրիլ 15, 2012 11:10 Կորյուն Մանուկյան. «Սրանից մի քանի տարի առաջ ո՞վ կպատկերացներ, որ իրար «մարդասպան», «ղումարբազ» ու «դհոլ» որակումները տված գործիչներն այսքան կինտեգրվեն։ Իրոք, որ պետք է հավատալ, որ փոխվել կա աշխարհում, և կա մի իրավիճակ, երբ մարդը դառնում է «դհոլի» համար հարթակ բարձրացող և «դհոլի» համար քվե խնդրող սովորական քարոզիչ»։
Արմեն Ռուստամյան. «Փաստն այն է, որ Ռուբիկ Հակոբյանը գնաց Գալուստ Սահակյանի հետևից»

Արմեն Ռուստամյան. «Փաստն այն է, որ Ռուբիկ Հակոբյանը գնաց Գալուստ Սահակյանի հետևից»

Ապրիլ 14, 2012 15:17 «Ռուբիկ Հակոբյանը չի, որ պետք է դասեր տա քաղաքական գործիչ լինել-չլինելու վերաբերյալ՝ հատկապես, որ քաղաքական գործիչ լինելու իր տրամանաբանությունն այն է, որ հասցնես այս ընթացքում ճամբար փոխե՞ս: Ես այդպիսի մարդկանց հետ խոսելու բան չունեմ»,–ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուսամյանը
««Այդ «կոոպերատիվը» ոչ մի կապ չունի հեղինակավոր Gallup-ի հետ»

««Այդ «կոոպերատիվը» ոչ մի կապ չունի հեղինակավոր Gallup-ի հետ»

Ապրիլ 14, 2012 13:17 Տեղյա՞կ եք որ Armenia հերուստաընկերության հետ ընտրությունների ընթացքում հարցումներ իրականացնելու պայմանագիր կնքած Gallup International Association-ը “կոոպերատիվ” ու նույնիսկ “ֆալշիվի” Gallup է:
ԲՀԿ–ականը քաղաքական հստակ պատվիրատու է տեսնում

ԲՀԿ–ականը քաղաքական հստակ պատվիրատու է տեսնում

Ապրիլ 14, 2012 11:33 ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նեղսրտել է, որ Գյումրիում կատարվող ամեն մի կրիմինալ դեպք արհեստականորեն իր անձի ու թիմակիցների անվան հետ են կապում, որտեղ ինչ պատահի՝ լրագրողները գրում են, թե ԲՀԿ-ականներն են մեղավոր: Ըստ պատգամավորի՝ այս ամենը քաղաքական հստակ պատվիրատու ունի. ընտրությունների նախաշեմին փորձում են վարկաբեկել իրեն, որպեսզի ինքը կտրվի հիմնական գործից՝ քարոզարշավից ու զբաղվի նման խառնակչությունները մեկնաբանելով:
Փոխվելու մասին կոչերը Ռուստամյանի կասկածանքն են առաջացնում

Փոխվելու մասին կոչերը Ռուստամյանի կասկածանքն են առաջացնում

Ապրիլ 14, 2012 10:49 –Ի՞նչ իրավունքով են մարդիկ խոսում սոցիալական արդարությունից, սոցիալիզմից, երբ թքած ունեն, թե իրենց տված թոշակով, աշխատավարձով հայ մարդը կարող է ապրել, թե ոչ: Այն նվազագույն աշխատավարձը, որ առաջարկում է իշխանությունը, կեսն է կազմում այն զամբյուղի, որն անհրաժեշտ է մարդուն գոյատևելու համար: Այս ամենի մեջ ժողովրդին պահած քաղաքական ուժն ի՞նչ իրավունք ունի խոսել արդարությունից, ժողովրդավարությունից,-ասել է Ա. Ռուստամյանը:
Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ որևէ ներկայացուցիչ, համակիր, համախոհ, այդ դեպքի հետ որևէ, անգամ հեռավոր առնչություն չունի»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ որևէ ներկայացուցիչ, համակիր, համախոհ, այդ դեպքի հետ որևէ, անգամ հեռավոր առնչություն չունի»

Ապրիլ 14, 2012 09:48 «Ես հասկանում եմ, որ որոշ պաշտոնյաներ երևակայության լուրջ ավելցուկ ունեն, սակայն ուղղակի պարկեշտ չէ անգամ ընտանեկան ողբերգության մեջ քաղաքական դիվիդենտներ փնտրելը։ Ընտրությունները գալու և անցնելու են, և պետք չէ անհուսորեն ընկնել քաղաքական էյֆորիայի գիրկն ու անել խիստ վտանգավոր հայտարարություններ »։