Աշխարհ

Պուտինին Թուրքիայում դիմավորել են բողոքի ցույցով

Պուտինին Թուրքիայում դիմավորել են բողոքի ցույցով

Դեկտեմբեր 04, 2012 09:56 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով գտնվում է Թուրքիայում։ Նա հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, մասնակցել ռուս-թուրքական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին, ստորագրել է 11 փաստաթուղթ և համաձայնագրեր: Երկու երկրները նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի Համագործակցության խորհրդի 4-րդ նիստն անցկացնել Ռուսաստանում:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբեր 30, 2012 09:40 ՌԴ նախագահի մամուլի ծառայության պաշտոնական` kremlin.ru կայքի փոխանցմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների որոշ հրատապ հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մեդվեդևը Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է համարում, եթե...

Մեդվեդևը Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է համարում, եթե...

Նոյեմբեր 29, 2012 09:58 «Դա հեշտ ճանապարհ չէ, սակայն Ռուսաստանը միշտ ասել է, որ մենք պատրաստ ենք երկխոսության Վրաստանի նոր կառավարության հետ։ Սակայն դաս հնարավոր կլինի, եթե հաշվի առնվեն առկա աշխարհաքաղաքական իրողությունները և Աբխազիայի և Հարավայի Օսեթիայի ճանաչման որոշումները, որոնք ընդունել է Ռուսաստանը»,-ասել է ՌԴ վարչապետը։
Անկարան Սիրիայի հետ սահմանին ավելացնում է ռազմական կուտակումները

Անկարան Սիրիայի հետ սահմանին ավելացնում է ռազմական կուտակումները

Նոյեմբեր 28, 2012 10:35 Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարան Սիրիայի հետ սահմանին ավելացնում է ռազմական կուտակումները։ Ջեյլանփընար շրջանի բլուրներից մեկի վրա, Սիրիայի տարածքից հնարավաոր հրթիռակոժությունները կանխելու նպատակով, տեղակայվել է «Սթինգեր» հրթիռային համակարգ:
Քրդերը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում

Քրդերը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում

Նոյեմբեր 28, 2012 09:33 «Ուխտ Արարատի». «ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում քրդերին վերաբերող հատվածը հետեւյալն է. «Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է»։
Վրաստանի դատախազությունը վերսկսել է երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը

Վրաստանի դատախազությունը վերսկսել է երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը

Նոյեմբեր 27, 2012 11:57 Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան մահացել էր 2005 թ-ին: Նրան հայտնաբերել էին նահանգապետ Ռաուլ Յուսուպովի բնակարանում, ում ևս մահացած էին գտել: Պաշտոնական վարկածի համաձայն, Ժվանիան և Յուսուպովը մահացել էին գազի արտահոսքից։ Սակայն, ընդդիմությունը պնդում էր, թե տեղի է ունեցել սպանություն, որին առնչություն է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կներկայացնեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ

Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կներկայացնեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ

Նոյեմբեր 26, 2012 12:27 Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 24-ին Երևանից ժամանել են Բաքու։ Այսօր համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Սիրիայի իշխանությունները Թուրքիային մեղադրել են սադրիչ գործողության համար

Սիրիայի իշխանությունները Թուրքիային մեղադրել են սադրիչ գործողության համար

Նոյեմբեր 24, 2012 09:45 Սիրիայի իշխանությունները դատապարտել են թուրք–սիրիական սահմանին «Պետրիոտ» հրթիռային համալիրներ տեղակայելու Թուրքիայի որոշումը: Դամասկոսն այդ քայլն Անկարայի կողմից հերթական սադրանք է համարել: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը` Թուրքիային մեղադրելով իր տարածքում զինված ահաբեկիչներ նախապատրաստելու, զինելու և նրանց անօրինական կերպով Սիրիա ուղարկելու համար:
Վրաստանի նախագահը կժամանի Երևան

Վրաստանի նախագահը կժամանի Երևան

Նոյեմբեր 23, 2012 15:21 Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նոյեմբերի 30-ին կժամանի Երևան՝ մասնակցելուԵվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)Արևելյան գործընկերության երկրորդ գագաթաժողովին։ Այս տեղեկացնում է ռուսական «Վզգլյադ» պարբերականը։
Վրաստանում համաներվել է 519 բանտարկյալ

Վրաստանում համաներվել է 519 բանտարկյալ

Նոյեմբեր 23, 2012 13:26 Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սուրբ Գեորգիի (Գիորգոբա) տոնի կապակցությամբ համաներում է շնորհել 519 բանտարկյալի։ Նրանցից 50-ի ազատազրկման ժամկետը կկրճատվի, իսկ մյուսները ազատ կարձակվեն: Համաներվածներից 43-ը կանայք են: Պետական հանձնաժողովը դիտարկել է 1400 գործեր և առաջարկել է համաներել մոտ կեսին:
Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես տրված է շահագործման

Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես տրված է շահագործման

Նոյեմբեր 22, 2012 11:39 «Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես տրված է շահագործման, իսկ քաղաքացիական չվերթներն իրականացնելու համար մի քանի ավիաընկերություններ դիմել են մեզ, սակայն չվերթներ իրականացնելու համար կան դեռ որոշ տեխնիկական ու կազմակերպչական հարցեր, որոնք լուծման փուլի մեջ են»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
Ի՞նչ է պլանավորում Իվանիշվիլին Ջավախքում ու ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը

Ի՞նչ է պլանավորում Իվանիշվիլին Ջավախքում ու ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը

Նոյեմբեր 21, 2012 18:22 Աստղիկ Խաչատրյան. «Վրաստանի նորընտիր խորհրդարանում ընդունեցին, որ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի ղեկավարած ռեժիմը քաղաքական դրդապատճառներով էր քրեական հետապնդում հայտարարել ու դատապարտել հայ քաղաքական գործիչներին»։
Էրդողանը Գազայում պաղեստինցի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար մեղադրում է Իսրայելին

Էրդողանը Գազայում պաղեստինցի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար մեղադրում է Իսրայելին

Նոյեմբեր 21, 2012 10:17 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայում պաղեստինցի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար մեղադրում է Իսրայելին։ Նա Իսրայելի ղեկավարության գործողությունները որակել է որպես ահաբեկչություն, էթնիկ զտման փորձ և ոչ մի դեպքում՝ ինքնապաշտպանություն։
Վրաստանի խորհրդարանը 180 մարդու հայտարարել է քաղբանտարկյալ

Վրաստանի խորհրդարանը 180 մարդու հայտարարել է քաղբանտարկյալ

Նոյեմբեր 20, 2012 12:58 Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը տարբեր մեղադրանքներով կալանավորված 180 մարդու հայտարարել է քաղբանտարկյալ։ Հանձնաժողովի կարծիքով, ևս 22 մարդ քաղաքական վտարանդի է։ Նրանց թվում են Ֆրանսիայում բնակվող Շիդա–Քարթլի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Կարելին, գործարար Կիբար Խալվաշին, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին և այլոք։
Նոյեմբերի 23-ին տարածաշրջանային այցով Երևան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Նոյեմբերի 23-ին տարածաշրջանային այցով Երևան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Նոյեմբեր 20, 2012 10:54 ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ դեկտեմբերին Դուբլինում նախատեսված հանդիպման շրջանակներում նոյեմբերի 23-ին տարածաշրջանային այցով Երևան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա)։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում նրանք կայցելեն նաև Ստեփանակերտ։
Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքի հյուսիսում տեղակայված քրդական ճամբարները

Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքի հյուսիսում տեղակայված քրդական ճամբարները

Նոյեմբեր 19, 2012 10:12 Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքի հյուսիսում տեղակայված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օբյեկտների ուղղությամբ։ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ հարձակումը ծրագրավորված չի եղել՝ օդաչուները անհապաղ թռիչքի հրամանը ստացել են հետախուզական տվյալների հիման վրա։ Օդային հարվածների են ենթարկվել Զապ և Խաքուրք շրջաններում տեղակայված քրդական ճամբարները։
Թուրքիայում այրել են Իսրայելի դրոշը

Թուրքիայում այրել են Իսրայելի դրոշը

Նոյեմբեր 17, 2012 14:25 «Ռեգնում»-ի հաղորդմամբ Գազայի հատվածի ուղղությամբ շարունակվող Իսրայելի ռազմական գործողությունները Թուրքիայում դարձել են զանգվածային բողոքի գործողությունների պատճառ։ Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում, Անթալիայում, Ադանայում և մի շարք այլ վայրերում բողոքի գործողությունների մասնակիցները դատապարտել են Իսրայելին և իրենց համերաշխությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին:
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայում տիրող իրավիճակն ու պայմանավորվել համատեղ քայլերի մասին

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայում տիրող իրավիճակն ու պայմանավորվել համատեղ քայլերի մասին

Նոյեմբեր 17, 2012 10:19 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և պայմանավորվել գործողությունների հետագա համակարգման մասին։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Թուրքիայի փոխվարչապետ. «Թուրքիան և Իսրայելը պետք է բանակցություններ վարեն Գազայում խաղաղ բնակիչները զոհերը կանխելու համար»

Թուրքիայի փոխվարչապետ. «Թուրքիան և Իսրայելը պետք է բանակցություններ վարեն Գազայում խաղաղ բնակիչները զոհերը կանխելու համար»

Նոյեմբեր 16, 2012 13:30 Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ Անկարան պետք է բանակցի Թել Ավիվի հետ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար. «Թուրքիան և Իսրայելը պետք է բանակցություններ վարեն Գազայի հատվածում հարվածները դադարեցնելու և խաղաղ բնակիչների զոհվելը կանխելու համար»։
Էշթոն. «Իրանը «խլացնում» է մինչև 500 համաշխարհային հեռուստաալիքների և մոտ 200 ռադիոկայանների ազդանշանը»

Էշթոն. «Իրանը «խլացնում» է մինչև 500 համաշխարհային հեռուստաալիքների և մոտ 200 ռադիոկայանների ազդանշանը»

Նոյեմբեր 15, 2012 10:10 –Սկսած 2009թ.՝ եվրոպական արբանյակների ազդանշանը մերձավորարևելյան տարածաշրջանում պարբերաբար «խլացվում են» Իրանի տարածքից,–նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը, ով հավելել է, թե ԵՄ-ն պահանջում է, որ Թեհրանը դադարեցնի «խլացնել» միջազգային արբանյակային հեռուստաալիքների հեռարձակումը:
Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Նոյեմբեր 14, 2012 10:28 Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրում վերականգնել մահապատժի կիրառումը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։ Նշենք, որ Թուրքիայում մահապատժի փորձը դադարեցվել է 2002թ. իրականացված բարեփոխումների փաթեթի շրջանակներում, որն ուղղված էր Եվրոպական Միությանը անդամակցելու նախապատրաստական աշխատանքներին։
Իվանիշվիլի. «Սահակաշվիլին Եվրոպայում ու ԱՄՆ–ում Վրաստանի մասին կեղծ լուրեր է տարածում»

Իվանիշվիլի. «Սահակաշվիլին Եվրոպայում ու ԱՄՆ–ում Վրաստանի մասին կեղծ լուրեր է տարածում»

Նոյեմբեր 13, 2012 14:19 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քննադատական նկատողությունները Վրաստանի պաշտպանության և ՆԳ նախկին նախարարի և Միացյալ շտաբի պետի նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, հայտարարել է, որ դա այն ամոթալի իրականությունն է, որ կա Վրաստանում...
ԼՂՀ ԱԳՆ–ի նամակը ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարին

ԼՂՀ ԱԳՆ–ի նամակը ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարին

Նոյեմբեր 13, 2012 09:42 Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդանավականայի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը:
Իրանն ԱՄՆ–ին զգուշացրել է՝  Իրանի տարածքում ամերիկյան ո՛չ մի անօդաչու ինքնաթիռ

Իրանն ԱՄՆ–ին զգուշացրել է՝ Իրանի տարածքում ամերիկյան ո՛չ մի անօդաչու ինքնաթիռ

Նոյեմբեր 12, 2012 09:59 Իրանը մտադիր է այսուհետ ավելի խիստ կերպով արձագանքել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքներին։ «Ֆարս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։
Մեկ օրվա ընթացքում թուրքական բանակը 42 քուրդ է սպանել

Մեկ օրվա ընթացքում թուրքական բանակը 42 քուրդ է սպանել

Նոյեմբեր 10, 2012 09:35 Նոյեմբերի 9-ին՝ Թուրքիայի բանակը 42 քուրդ է սպանել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրականացված խոշորամասշտաբ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Հիշեցնենք, որ 1984-ից ի վեր թուրք-քրդական բախումների հետևանքով ավելի քան 40 000 մարդ է զոհվել:
Վրաստանում գործադուլների ալիքն ահագնանում է. 1600 հանքափոր գործադուլ է հայտարարել

Վրաստանում գործադուլների ալիքն ահագնանում է. 1600 հանքափոր գործադուլ է հայտարարել

Նոյեմբեր 09, 2012 11:53 Վրաստանում գործադուլների իսկական ալիք է սկսվել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թբիլիսիում էլ գործադուլ են անում ավտոբուսների վարորդները՝ պահանջելով աշխատավարձի ավելացում, աշխատանքային պայմանների բարելավում, բժշկական սպասարկման արտոնությունների տրամադրում: Մինչ այդ, գործադուլ էին հայտարարել նաև...
Բաքվում ադրբեջանցիները եվրոպական պատվիրակության համակարգիչներն են փորփրել՝ տեղեկություն գողանալու նպատակով

Բաքվում ադրբեջանցիները եվրոպական պատվիրակության համակարգիչներն են փորփրել՝ տեղեկություն գողանալու նպատակով

Նոյեմբեր 09, 2012 10:10 «Մենք դեռ չենք հայտնաբերել, թե ինչ տեղեկություններ են գողացվել, և կարծես, այդ ներխուժման նպատակը ավելի շուտ հետախուզումն էր։ Ես անհանգստացած եմ, որ ինչ-որ մեկը հնարավոր է համարում հետևել մարդկանց համաժողովի ընթացքում, որը նվիրված է ազատությանը և հրապարակայնությունը»,–ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռայան Հիթը։
Ադրբեջանը կրկին սպառնում է

Ադրբեջանը կրկին սպառնում է

Նոյեմբեր 08, 2012 09:31 Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, թե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը «միջազգային իրավունքի դեմ ուղղված սադրանք է, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»։ Նա հերթական անգամ սպառնացել է, թե Ադրբեջանը «պաշտպանելու է իր օդային տարածքը` իրավունք վերապահելով ինքնաթիռը առգրավելու»։
Վրաստանում ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարարին

Վրաստանում ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարարին

Նոյեմբեր 07, 2012 10:01 Վրաստանում ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային։ Նա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմից է համարվում։ Ծառայողական դիրքի չարաշահման համար Ախալայան որպես վկա հրավիրվել է հարցաքննության, այնուհետև ձերբակալվել։ Նա հրաժարական էր տվել, երբ բանտարկյալների հետ կապված աղմկահարույց մի տեսանյութ էր ի հայտ եկել։
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Մորնինգսթարին կոչ է անում այցելել Նախիջևանում ավերված հայկական գերեզմանատուն

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Մորնինգսթարին կոչ է անում այցելել Նախիջևանում ավերված հայկական գերեզմանատուն

Նոյեմբեր 06, 2012 10:41 Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կոչ է արել այցելել Նախիջևանում Ջուղայի հայկական գերեզմանատուն, որտեղ, ըստ հրապարակված տեսանյութի, ավերվել են հազարավոր խաչքարեր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մորնինգսթարը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ երբ ինքը եղել է Նախիջևանում, Ջուղա այցելելու ցանկություն է հայտնել, սակայն ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղարարների տեղակայման հարցը՝ պայմանով, որ...»

ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղարարների տեղակայման հարցը՝ պայմանով, որ...»

Նոյեմբեր 05, 2012 10:44 Սիրիայի հարցի կարգավորման իր ծրագիրն է առաջարկել նաև Թուրքիան։ Ըստ այդմ՝ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի եռակողմ ձևաչափի շրջանակներում։ Ընդ որում՝ Թուրքիան առաջարկում է, որ այդ երեք կողմերից մեկը լինի հենց ինքը, իսկ մյուս երկուսը՝ Ռուսաստանն ու Իրանը։
ԱՄՆ–ը կոչ է անում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորել

ԱՄՆ–ը կոչ է անում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորել

Նոյեմբեր 03, 2012 10:30 ԱՄՆ պետդքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ժմանակ անդրադարձել է ԼՂ–ում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանը և կոչ արել հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային համաձայնագրերի, միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղավիացիայի վերաբերյալ առկա պրակտիկայի համապատասխան շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը։
Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար նոր պաշտոն է ստեղծել

Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար նոր պաշտոն է ստեղծել

Նոյեմբեր 02, 2012 10:43 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է Մոսկվայի հետ հարաբերությունները «մաքուր էջից» սկսել։ Նա այդ նպատակով նոր պաշտոն է ստեղծել՝ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ։ Այն ղեկավարելու է Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն:
Պ. Զաքարեիշվիլի. Վրաստան–Աբխազիա–Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը կարող է վերականգնվել

Պ. Զաքարեիշվիլի. Վրաստան–Աբխազիա–Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը կարող է վերականգնվել

Նոյեմբեր 02, 2012 10:04 «Մենք պետք է նպաստենք Աբխազիայի միջով տրանսպորտային շարժին ՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային։ Մենք պարտավոր ենք բացառել քաղաքական ենթատեքստը և խնդիրը դիտարկել բացառապես տնտեսական տեսանկյունից»,-«Կոմերսանտ» թերթի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վերաինտեգրման պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։
Էրդողանը՝ ԵՄ–ին անդամակացելու մասին. «Մինչև 2023թ. կսպասենք, հետո Եվրոպան մեզ կկորցնի»

Էրդողանը՝ ԵՄ–ին անդամակացելու մասին. «Մինչև 2023թ. կսպասենք, հետո Եվրոպան մեզ կկորցնի»

Նոյեմբեր 01, 2012 13:55 –Թուրքիան պատրաստ է ԵՄ-ին անդամակցելու հարցում սպասել մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ): Մենք պատրաստ ենք սպասել մինչև այդ ժամկետը: Հակառակ դեպքում ԵՄ-ը կկորցնի իրեն կամ նվազագույն դեպքում Թուրքիային:
PKK–ականների հետ հանդիպած թուրք պատգամավորները կարող են մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել

PKK–ականների հետ հանդիպած թուրք պատգամավորները կարող են մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել

Նոյեմբեր 01, 2012 10:35 Թուրքիայի արդարադատության նախարարություն հայց է ուղարկվել Քրդական աշխատավորական կուսակցության հետ հանդիպած Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների վերաբերյալ: Հայցում նշված է, որ 10 պատգամավորներ Շեմդինլիում PKK-ականների հետ հանդիպել են 2012 թվականի օգոստոսի 17-ին: Հայցը բաղկացած է 15 էջից։ Դրանում պահանջվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից, հետ վերցնել նրանց մանդատները և նրանց ազատազրկել 5-10 տարով:
Էրդողանը պաշտոնական այցով Գերմանիայում է. հայ–քրդական համատեղ բողոքի գործողություն Թուրքիայի վարչապետի այցի դեմ

Էրդողանը պաշտոնական այցով Գերմանիայում է. հայ–քրդական համատեղ բողոքի գործողություն Թուրքիայի վարչապետի այցի դեմ

Հոկտեմբեր 31, 2012 09:56 Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը 2-օրյա պաշտոնական այցով Գերմանիայում է։ Թուրք պաշտոնյային բավական սառը ընդունելություն են նախապատրաստել տեղի հայերն ու քրդերը, ինչպես նաև գերմանական մի շարք լրատվամիջոցներ։ Էրդողանի այցին դեմ երթով հանդես կգան Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)անդամները, ալավիական (Սիրիայում իշխող փոքրամասնությունը) հ/կ-ները և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իսրայելի ԱԳՆ–ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Արցախ այցելելուց

Իսրայելի ԱԳՆ–ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Արցախ այցելելուց

Հոկտեմբեր 30, 2012 10:27 Իսրայելի ԱԳՆ–ն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել որում երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Արցախ այցելելուց։ Կենտրոնական Ասիայի և Կովկասի եվրասիական երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Գոլդման Շայմանը նշել է, թե Իսրայելի քաղաքացիները զգուշացված են, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու դեպքում նրանք խնդիրներ կարող են ունենալ Ադրբեջան մուտք գործելիս։