Քաղաքական

29.01.2016 12:13


Գյումրիում տեղի է ունեցել Ավետիսյանների սպանության գործով դատական 4–րդ նիստը (տեսանյութ)

Գյումրիում տեղի է ունեցել Ավետիսյանների սպանության գործով դատական 4–րդ նիստը (տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստն է տեղի ունեցել՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով:

Դատական նիստը տեղի է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատարանը որոշում էր կայացրել վկաների ցուցմունքների ժամանակ լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակման ձայնն անջատել և հաղորդել միայն պատկերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը