Լրահոս

06.02.2016 17:00


Տաքսու վարորդը հայտնաբերվեց

Տաքսու վարորդը հայտնաբերվեց

Փետրվարի 5-ին՝ ժամը 10.25-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդոսկրի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1966 թ. ծնված Մարտիրոս Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, Երևանի Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը հարվածել է իր ոտքին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարտիրոս Ա.-ին վնասվածքը պատճառել է 1964 թ. ծնված Հովսեփ Խ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 13.20-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը