Լրահոս

08.02.2016 17:37


Սերբիայի ԱԺ նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Սերբիայի ԱԺ նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, փետրվարի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, խոնարհումով եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Սերբ խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանության մասին պատմող նյութերին եւ լուսանկարներին:

Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը գրառում է կատարել հուշամատյանում:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը