Լրահոս

09.02.2016 09:20


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Փետրվարի 9-ին՝ ժամը 05.57-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում, «ՎԱԶ-2112» մակնիշի 23 ՕՕ 954 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Կ.-ի ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 9-ին՝ ժամը 03.17-ին, ահազանգ է ստացվել, որ Զինվորական Կոմիսարիատի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Կրուպսկայա փողոցի թիվ 23 շենքի մոտակակայքում՝ արգելափակումից, դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 199 SU պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) շտապօգնության ավտոմեքենան:

***

Փետրվարի 9-ին՝ ժամը 02.43-ին, ահազանգ է ստացվել, որ «Սևան-2» հանգստյան տան մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 CP 536 պետհամարանիշի (վարորդ Ա. Պ.) ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 9-ին՝ ժամը 00.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են «Օպել աստրա» մակնիշի 35 PS 783 պետհամարանիշի (վարորդ՝ Գ.Զ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 20.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում՝ վրանային հենակետի մոտակայքում, ավտոմեքենան խափանվել է, քաղաքացուն տեղափոխելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները Ծիլքար գյուղի մոտակայքում խափանված «ՎԱԶ-21010» մակնիշի (վարորդ՝ Հ. Կ.) 34 DA 544 պետհամարանիշի ավտոմեքենան մոտ 100 մ քարշակելով մոտեցրել են վրանային հենակետ:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 19.58-ին, ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին հարակից ծովափնյա ճանապարին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 62 LL 122 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 16.16-ին, ահազանգ է ստացվել, որ Պտղնի 1-ին փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովան քաղաքի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են «ՎԱԶ-2103» մակնիշի 34 DO 402 (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան (2 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը