Աշխարհ

09.02.2016 09:52


Պսկովում ռուսական Մի–8 ուղղաթիռի կործանման պատճառը հնարավոր է՝ տեխնիկական անսարքությունն է եղել (տեսանյութ)

Պսկովում ռուսական Մի–8 ուղղաթիռի կործանման պատճառը հնարավոր է՝ տեխնիկական անսարքությունն է եղել (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Պսկովի մարզում հարկադիր վայրէջք կատարած Մի-8 ուղղաթիռի անձնակազմի 4 անդամները զոհվել են: «Россия 24»–ի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ ռազմական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Ճշտված տվյալներով՝ ուղղղաթիռը կառավարման համակարգի հետ կապված խնդիրներ ուներ։ Անձնակազմը փորձել է իջեցնել անկառավարելի Մի–8–ը, սակայն գետնի հետ հարվածն այնքան ուժգին է եղել, որ փրկվելու որևէ հնարավորություն չի մնացել։ Վթարի հետևանքով 3 օդաչուներն ու 1 տեխնիկ-հրահանգիչը մահացել են:

Աղբյուրը հիշեցնում է, որ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի հետ կապն ընդհատվել էր տեղական ժամանակով 19:21-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը