Լրահոս

09.02.2016 13:10


Շվեդիայի արտգործնախարար. «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»

Շվեդիայի արտգործնախարար. «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»

Շվեդիան պատրաստ է սատարել Հայաստանին Արևելյան գործընկերության հետ համագործակցելու հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ ստորագրել են մի համաձայնագիր, որը հնարավորություն կտա երկու պետություններին ազատել կրկնակի հարկումից։

«Սա նշանակալի քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար, որը կհանգեցնի ավելի կուռ կապերի»,- շվեդ նախարարը:

Վալստրյոմի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդ. Նալբանդյանի հետ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

«ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել այս թնջուկը խաղաղ լուծելու համար»,- ընդգծել է դիվանագետը։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթին՝ նախարարը նշել է, որ իրենք սատարում են «բավական հավակնոտ» համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը կարող է կարևոր հարթակ դառնալ կողմերի համար:

«Մենք պատկանում ենք այն պետությունների խմբին, որոնք ճնշում են գործադրել, որ Արևելյան գործընկերությունը շարունակվի, զբաղեցնի ԵՄ վերին տեղերը: Վստահաբար, արդյունքների կհասնենք: Այսուհետ մենք անհատականացված մոտեցումներ կտեսնենք առանձին երկրների հետ, կմտնենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով հարաբերությունների մեջ: Սա նշանակում է, որ պատասխանատվություն ենք զգալու մեզ հետ փոխգործակցող պետությունների հետ»,- ասել է Վալստրյոմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը