Լրահոս

09.02.2016 16:11


Ս. Օհանյան. «Զինծառայող Տիգրան Մազմանյանը զբաղվել է քաղաքականությամբ»

Ս. Օհանյան. «Զինծառայող Տիգրան Մազմանյանը զբաղվել է քաղաքականությամբ»

Պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանը զբաղվել է քաղաքականությամբ, իսկ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն: «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով զինված ուժերից պայմանագրային զինծառայող Մազմանյանի հեռացման խնդրին:

Ինչ վերաբերում է Մազմանյանի պնդմանը, թե իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքացիական ակտիվության համար, Սեյրան Օհանյանն արձագանքելն է.

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր զինվորական այսօր պետք է զբաղվի իր գործով: Չեմ կարծում, որ Տիգրան Մազմանյանն այն հիմքն ունի, որ մեղադրի Զինված ուժերի ղեկավարությանը: Մազմանյանը զբաղվել է քաղաքականությամբ, իսկ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն: Նրան մեկ անգամ եւս զգուշացվել է այդ մասին, եւ ինքն իր ցանկությամբ դուրս է եկել բանակից»:

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանն ինքն էլ մասնակցել է «այո»-ի քարոզարշավին, նա արձագանքելն է. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, եւ այդ քարոզչության շրջանակում ներկայացրել եմ»:

Մանրամասները` «News.am»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը