Լրահոս

09.02.2016 16:40


Առևտրի սրահի դռան փականը խափանվել է, հաճախորդները մնացել են ներսում

Առևտրի սրահի դռան փականը խափանվել է, հաճախորդները մնացել են ներսում

Փետրվարի 9-ին՝ ժամը 13.11-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող նորակառույց առևտրի սրահի դռան փականը խափանվել է, հաճախորդները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են առևտրի սրահի դուռը:

***

Փետրվարի 9-ին՝ ժամը 10.52-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել բնակչին:

***

Փետրվարի 9-ին՝ ժամը 10.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետրանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 9-ին՝ ժամը 08.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը