Լրահոս

10.02.2016 13:50


Գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել

Գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 9-ին՝ ժամը 14-ին, նույն գումարտակի ծառայողներից մեկին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք ունի, և դրանք թողնում է «Շահումյան» գերեզմանատան մուտքի հարակից տարածքում:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի հարակից տարածքում հայտնաբերել է հակատանկային ական` պայթուցիչով, ինքնաշեն 2 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, լուսաձայնային 20 փամփուշտ, 2 հատ «Չերյոմուխա-12», «Ֆ-1» տիպի 1 նռնակ, 1 ծխային նռնակ, «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգի 2 պահունակ, 5,45 մմտրամաչափի 124 և 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը