Լրահոս

10.02.2016 19:30


Դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար

Դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար

Փետրվարի 10-ին՝ ժամը 16.33-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավտոկայանի մոտակա շենքերից մեկում բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են Մաշտոցի փողոցի թիվ 84ա շենքի բնակարաններից մեկի դուռը:

***

Փետրվարի 10-ին՝ ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:

***

Փետրվարի 10-ին՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովականի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը