Աշխարհ

10.02.2016 20:53


Մոսկվայում բացվել է Սիրիական Քրդստանի ներկայացուցչությունը (տեսանյութ)

Մոսկվայում բացվել է Սիրիական Քրդստանի ներկայացուցչությունը (տեսանյութ)

Մոսկվայում այսօր բացվել է Սիրիական Քրդստանի ներկայացուցչությունը։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ հետագայում նման ներկայացուցչություններ կարող են հայտնվել նաև Գերմանիայում ու Ֆրանսիայում։

Նշվում է, որ ներկայացուցչությունը հասարակական կազմակերպություն է, սակայն փաստացի կհանդիսանա Քրդստանի ոչ պաշտոնական դեսպանությունը Մոսկվայում։

Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում Սիրիական Քրդստանի հատուկ ներկայացուցիչ Սենամ Մուհամմադը նշել է՝ կատարվածն առաջին քայլն է, որը կնպաստի ՌԴ հետ հարաբերությունների ամրապնդմանը բոլոր ոլորտներում։

Սիրիացի քրդերը հույս են հայտնել, որ Մոսկվայի հետևից նման ներկայացուցչություններ կբացվեն նաև Գերմանիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում ու ԱՄՆ–ում, ինչը, նրանց կարծիքով, կբարձրացնի քրդերի դերն անմիջապես Սիրիայում և հնարավորություն կտա լուծել հին հակամարտությունը։

«Քրդական հարցի լուծումը համասիրիական խնդրի լուծման բանալին է։ Առանց Սիրիայում քրդական հարցի լուծման, կարծում եմ, մշտապես խնդիրներ կլինեն»,–ասել է Սիրիայի «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանը կարևորում է միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը