Խմբագրական

Փետրվարի 11, 2016 00:05

ՀՅԴ–ն՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք

ՀՅԴ–ն՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք

Բանից անտեղյակները շարունակում են զարմացած հարցնել, թե ինչու է Սերժ Սարգսյանին պետք եկել հանրային գրեթե զրոյական վարկանիշի տեր և ծայրից ծայր մանր առևտրականի հոգեբանությամբ կուսակցական վերնախավ ունեցող ՀՅԴ–ն։ Չէ՞ որ հանրային ընկալման մեջ զրոյին գումարած զրոն, միևնույն է, զրո է դառնում։

Կարելի է տարբեր պատճառներ ներկայացնել (2013–ի նախագահական ընտրությունների նախաշեմից սկիզբ առած ստվերային համագործակցության և ընդդիմադիր դաշտում ականի դեր կատարելու դիմաց վճար, Սփյուռքին խաբելու միջոց (թեև Սփյուռքը շատ «էլաստիկ» հասկացություն է), առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ–ին ընտրակեղծիքների հնարավորություն տալու մարտավարություն և այլն), սակայն գլխավորը «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործում դաշնակցականներին օգտագործելն է։

Բոլշևիկյան մետաստազներ

«Մեկ օլիգարխի տնտեսությունը» ժամանակակից նեոբոլշևիզմն է՝ առանց գաղափարախոսության։

Եթե բոլշևիկները դասակարգային պայքարի կողմնակից էին, չէին ընդունում մասնավոր սեփականության ինստիտուտը, կարծում էին, որ բոլոր երկրների պրոլետարները պետք է միանան, և հանուն այդ գաղափարների՝ պատրաստ էին «կարմիր տեռորի», ապա խորհրդային բոլշևիզմի մնացուկներ հանդիսացող հայկական նեոբոլշևիզմի հիմքում փողի «գաղափարախոսությունն» է։

Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն ընդունում են մասնավոր սեփականության ինստիտուտի գոյությունը, բայց պայմանով, որ այն ուղղակի (փայ մտնելու կամ խլելու ձևով) կամ անուղղակի (հարկային տեռորի միջոցով) պետք է պատկանի իրենց։

Սրանք բոլշևիկների պես գլոբալիստական ծրագրեր ու գաղափարներ չունեն։ «Վերջի բոլշևիկի» նպատակների ու ծրագրերի իրագործման աշխարհագրությունը սահմանափակվում է Հայաստանով (Հայաստան որ ասում ենք, Ղարաբաղը հետն է)։

Այլ կերպ ասած՝ հայկական նեոբոլշևիկների բուն նպատակը թալանն է։ Միգուցե ոչ այնքան «պոլիտկոռեկտ» է հնչում, բայց դա է իրականությունը։ Սկսած կարմիր կետագծերից, վերջացրած Որոտանի կասկադի սեփականաշնորհմամբ ու պետության հաշվին վերցրած վարկերի մսխմամբ։

Թալանում են «օտ ի դո», առավոտից երեկո։ Ու որպեսզի աթոռը պահեն, իրենց հոգևոր հայր բոլշևիկների պես (նրանք ռուսական շահերն էին հանձնում հանուն իշխանության) միջազգային ասպարեզում աճուրդի են հանում ՀՀ ազգային–պետական շահերը՝ լինի դա «Ֆուտբոլային» դիվանագիտության, «արևմտամետության», «ռուսամետության» կամ այլ տեսքով։ Սրանք ո՛չ արևմտամետ են, ո՛չ ռուսամետ և ոչ էլ, առավել ևս, հայամետ։ Նեոբոլշևիկներն ամենինչամետ են և հանուն աթոռի՝ պատրաստ են ամեն ինչի։

Դեպի «Մեկ օլիգարխի տնտեսություն»

Տնաբույծ նեոբոլշևիկները, 2007–ից սկսած, հետևողականորեն գնում են «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ճանապարհով։

Հիմա ստեղծվել է մի վիճակ, երբ ընդդիմադիր դաշտում կա՛մ հաճախորդներ են, կա՛մ գժեր, կա՛մ մարգինալներ։ Գոնե այս պահին այդպիսի պատկեր է, և ոչինչ չի խանգարում «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հերթական փուլին անցնելուն։

Բնական է, որ քաղաքական դաշտի մի մասին «ֆոտոսեսիայի» ենթարկելուց հետո Սերժ Սարգսյանը պետք է անցներ ՀՀԿ–ին, քանզի այդ կառույցում են կուտակված վարչական ռեսուրսն ու կապիտալը։

«Պետք է պայքարել ՀՀԿ–ի ու օլիգարխների դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո՝ փորձ է արվում զանգվածային կուլակաթափություն իրականացնել և այն վերաբաշխել հօգուտ մեկ մարդու։

Հարկ է նկատել, որ այս առումով էլ Սարգսյանի համար օրինակելի է բոլշևիկյան կուսակցությունը։ Այնտեղ էլ տեղի ունեցավ ներկուսակցական տեռոր՝ ցնցոտիավոր մուժիկների ու մանգաղավոր պրոլետարիատի ծափահարությունների ներքո։ Ճիշտ է, ցնցոտիավորները և մանգաղավորները տեռորից հետո շատ ավելի ցնցոտիավոր դարձան ու զրկվեցին անգամ մանգաղից, բայց դա արդեն ոչ ոք չէր հիշում։ Իսկ ով էլ հիշում էր, հայտնվում էր ուղղիչ աշխատանքային գաղութներում՝ որպես իմպերիալիզմի լրտես։

Նույն բանն այժմ նկատվում է Հայաստանում։ Քաղաքական դաշտի անապատացման ու քաղաքական կյանքի ապաքաղաքականացման խոչընդոտներից է մնացել ՀՀԿ–ն։ Այո՛, այո՛, այն ՀՀԿ–ն, որին ամենաշատը սերժական մամուլն է քննադատում և պախարակում։ Դա արվում է շատ կոնկրետ նպատակով՝ վերացնել ՀՀԿ–ն՝ որպես «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գլխավոր խոչընդոտ։

Նեոբոլշևիկներն՝ ընդդեմ բուրժուազիայի

ՀՀԿ–ում կան տարբեր թևեր, որոնք օբյեկտիվորեն դեմ են «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը, և այդ առումով նրանց անձնական շահը համընկնում է ՀՀ քաղաքացիների ու մեր պետության շահերի հետ։

Պարզ է, որ եթե 20-30 ընտանիքի վրա հիմնված կլանաօլիգարխիկ համակարգը փոխարինվի մեկ ընտանիքով, ապա ինչպիսին էլ լինի վերջինս՝ այլասերելու է պետական կառավարման համակարգը և հասարակական հարաբերությունները բացարձակ ձևով, քանզի հայտնի է, որ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով։

20-30 ընտանիքի վրա հիմնված կլանաօլիգարխիկ համակարգը շատ վատն է և սպառել է իրեն, բայց այն պետք է բացել ու մրցակցային դարձնել, այլ ոչ թե կեղծ լոզունգների ներքո շատ ավելի կեղտոտ համակարգ ձևավորել և այլասերել ամեն ինչ՝ սկսած ընդդիմադիր խոսքից մինչև քաղաքական տեքստ։

Հասկանալի է, որ խոշոր կապիտալի դեմ պայքարում որպես տաշեղ իսպառ վերանալու են փոքրն ու միջինը, ինչը նշանակում է հայկական բուրժուազիայի մահ։ Իսկ դա վտանգավոր է Հայաստանի համար։ Պատմությանը հայտնի չէ դեպք, երբ բուրժուազիայի մահն, ի վերջո, չի ավարտվել պետության մահով։

ՀՅԴ–ի կեղտոտ դերը

Եվ այսպես, ՀՅԴն այլասերված հարաբերություններին հասնելու գործիք է։ ՀՀԿ ղեկավարին դա չհաջողվեց անել տխրահռչակ Տիգրան Սարգսյանի միջոցով։ Հիմա դա փորձելու է անել Հրանտ Մարգարյանի ու նրա ընկերների միջոցով։ ՀՅԴ–ն պահանջում էր Տ. Սարգսյանի հրաժարականը, և «քառյակի» միջոցով դա հնարավոր դարձավ։

Հիմա ստացվում է այնպես, որ ով Սերժ Սարգսյանին խանգարում էր, նա էլ կօգնի։ Դաշնակցականներին գործադիր իշխանության մեջ խցկելով՝ Սերժ Սարգսյանը նրանց «քսի է տալու» ՀՀԿ–ի ու, մասնավորապես, գործող վարչապետի դեմ, բայց ոչ թե պետական խնդիրները լուծելու, այլ հայկական նեոբոլշևիզմ կառուցելու նպատակով։

ՀՅԴ–ն կոալիցիա է կազմում ոչ թե ՀՀԿ–ի հետ, այլ ՀՀԿ ղեկավարը ՀՅԴ–ին օգտագործում է ցմահ իշխանության մնալու համար։ Իսկ Սերժ Սարգսյանի ցմահ իշխանություն ունենալուն, թող զարմանալի չթվա, առաջին հերթին դեմ են ՀՀԿ–ում, քանզի շատ լավ հասկանում են, որ թիրախն իրենք են լինելու։

Կեղծ ընդդիմադիրներին, «քաղաքացիականներին», «անկախ» մամուլին օգտագործելու են համապատասխան մթնոլորտ ձևավորելու համար, որպեսզի համընդհանուր թալանը քողածածկվի «Խփե՛նք օլիգարխներին, փրկե՛նք հայրենիքը» կեղծ օրակարգով։ ՀՀԿ–ում սա շատ լավ հասկանում են և, բնականաբար, դեմ են։

Իրական օրակարգ

Պետք է ամեն կերպ կանգնեցնել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործընթացը, և այդ հարցում պետք է լինի մեծ համախմբում։

Համախմբումը պետք է ներառի ՀՀԿ–ի առողջ հատվածներից մինչև իրական քաղաքացիական արժեքներով ապրողներ ու տարբեր կուսակցություններում առկա պարկեշտ մարդիկ՝ չծախվածներ։

Եվ ուրեմն, մեծ համախմբում՝ ընդդեմ նեոբոլշևիզմի և հանուն Հայաստանի Հանրապետության։

7or.am

Հ.Գ.։ Հայաստանի շուրջ դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում, ռուս–թուրքական պատերազմ է հասունանում, որի կենտրոնում, ուզենք թե չուզենք, մենք հայտնվելու ենք, իսկ Սերժ Սարգսյանին ու ՀՅԴ–ի վերնախավին, ինչպես նաև «քաղաքական գործիչ» կոչվածներին ու «անկախ» լրագրողական շրջանակներին մտահոգող միակ թեման պաշտոնների ու «կոռմուշկայի» հնարավորությունների բաժանման հարցն է։

Ավելի ապազգային քաղաքական խավ դժվար էր պատկերացնել։

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: