Լրահոս

11.02.2016 14:15


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 10-ին՝ ժամը 10.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին՝ ժամը 01.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի մայրուղու հատման հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Նորագավիթի 1-ին փողոցի բետոնե պարսպին ու դարպասին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին՝ ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթի փողոցի թիվ 130 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու:
Վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին՝ ժամը 19.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին՝ ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին՝ ժամը 02.00-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան պողոտայի վերջնամասում բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-24»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին բախվել է համընթաց ընթացող «ԿամԱԶ»-ի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Այս խորագրի վերջին նյութերը