Լրահոս

11.02.2016 21:15


ՀՀ ԱՆ խորհուրդները՝ ոչ վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար

ՀՀ ԱՆ խորհուրդները՝ ոչ վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար

Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստում են վարքագծային գործոնները: Այդ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ` պահպանելով հետևյալ կանոնները.

1. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:

2. Հրաժարվե՛ք ծխախոտից և խուսափեք դրա ծխից. ծխախոտի ծուխը նույնքան վտանգավոր է, ինչպես ծխախոտի օգտագործումը, որը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է:

3. Պահպանե՛ք առողջ սնուցման կանոնները`

1) օգտագործեք օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն,

2) խուսափեք ճարպոտ մսով սնունդ պատրաստելուց,

3) մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տվեք թռչնամսին և ձկնամսին,

4) օգտագործեք ոչ շատ յուղոտ կաթ և կաթնամթերք,

5) սննդում սահմանափակեք ճարպերի, աղի, շաքարի օգտագործումը:

4. Պահպանեք ֆիզիկական ակտիվ կենսակերպ` օրական 30 րոպե և ավելի քայլեք, զբաղվեք սպորտով և ֆիզիկական վարժություններով:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը