Լրահոս

12.02.2016 10:30


Այսօր տեղի կունենա դանակի 30 հարվածով սպանված կնոջ գործով դատական նիստը

Այսօր տեղի կունենա դանակի 30 հարվածով սպանված կնոջ գործով դատական նիստը

Փետրվարի 12-ին՝ ժամը 12:30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ընտանեկան բռնության զոհ, երկու անչափահաս երեխաների մայր, 38-ամյա Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատավարությունը:

Հարուցված քրեական գործի համաձայն՝ Արտակ Առաքելյանը 2015 թվականի սեպտեմբերի 27-ին Մալաթիա 84/8 հասցեին կից վարագույրի խանութի սրահում որսորդական դանակով 30-ից ավելի հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ 38-ամյա Հեղինե Ղաբազյանի մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով կինը տեղում մահացել է:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հետևելու է գործի դատաքննությանն ու շարունակելու է բռնության կանխարգելմանը և հանրության իրազեկմանն ուղղված իր գործողությունները:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Այս խորագրի վերջին նյութերը