Լրահոս

12.02.2016 13:20


Մ.Մելքումյան. «Ամենայն հավանականությամբ, 2017թ. ընտրություններին ԲՀԿ-ն կգնա որպես առանձին քաղաքական ուժ»

Մ.Մելքումյան. «Ամենայն հավանականությամբ, 2017թ. ընտրություններին ԲՀԿ-ն կգնա որպես առանձին քաղաքական ուժ»

Ամենայն հավանականությամբ, «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» 2017թ. խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց կոալիցիա կազմելու: Այս մասին, «Vesti.am»–ի փոխանցմամբ, այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

-Արդեն փաստ է, որ քաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում նաև իշխանական համակարգում, այսինքն՝ մենք կունենանք նոր քաղաքական մեծամասնություն՝ նոր բովանդակությամբ և նոր ձևաչափով, և իհարկե, դա նշանակում է, որ ոչ իշխանական ուժերում նույնպես մինչև 2017թ. կգնան որոշակի այլ բյուրեղացումներ: Իհարկե, ցանկալին այն է լինելու, որ դա ծրագրային և գաղափարական ընդհանրության հենքի հիման վրա արվի, այլ ոչ թե ուղղակի նախընտրական կարճաժամկետի համար լինի:

Հարցին, թե ԲՀԿ-ն իրեն լուսանցքից դուրս չի՞ զգում ներկա քաղաքական զարգացումների համատեքստում, Մելքումյանը պատասխանել է.

-«Բարգավաճ Հայաստանը» նույնպես գնում է 2017թ. ընտրություններ, ամենայն հավանականությամբ, ասում եմ իմ անձնական կարծիքը, ԲՀԿ-ն կգնա որպես առանձին քաղաքական ուժ:

Մանրամասները՝ «Vesti.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը