Լրահոս

13.02.2016 14:30


Ծաղկամանով և շշով հարվածել է դեմքին և գլխին

Ծաղկամանով և շշով հարվածել է դեմքին և գլխին

Փետրվարի 11-ին՝ ժամը 2.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի սալջարդ վերք, քերծվածքներ, հարբած վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1967 թ. ծնված Արթուր Ժ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 22-ի սահմաններում,1975 թ. ծնված Գևորգ Թ.-ի տանը վիճաբանության ժամանակ վերջինս ձեռքերով և ծաղկամանով հարվածել է Արթուր Ժ.-ի դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ:
Գևորգ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Արթուր Ժ.-ն ծաղկամանով և ապակյա շշով հարվածել է իր դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը