Կարծիք

28.04.2016 13:05


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը, նոր մարդիկ ու իշխանության ոչ ադեկվատ արձագանքը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը, նոր մարդիկ ու իշխանության ոչ ադեկվատ արձագանքը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը, նոր մարդիկ ու իշխանության ոչ ադեկվատ արձագանքը

Արդեն հայտնի է Վարդան Օսկանյանի կողմից ստեղծված կուսակցության անվանումը: Այն կոչվելու է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ: Կուսակցության անվանումը, կարծում եմ, պայմանավորված է ոչ միայն քաղաքական գործընթացների այժմյան հրամայականով, այլ մեր ազգի բազմադարյա պատմության ոգով: Սակայն շատ պաթոսային բաներ չգրեմ, այլ ավելի առարկայական հարցերին անդրադառնամ:

Նայելով կուսակցության նախաձեռնող խմբի անդամների կազմին՝ կարելի է նկատել, որ այնտեղ կան մարդիկ, որոնք իրոք այդքան էլ ճանաչելի չեն այս պահին մեր հանրության համար: Կուսակցության մեջ իրոք կան նոր, երիտասարդ, բայց փորձառու մարդիկ, ովքեր առաջին անգամ են մտնում հրապարակային քաղաքական դաշտ: Կարծում եմ` այս փաստն ինքնին ողջունելի է, առավել ևս՝ այն ֆոնին, որ վերջերս թմբկահարում էին այն բանի մասին, որ «իշխանությունը գնում է կադրային փոփոխության, գնում է դեպի երիտասարդացում»: Այնուամենայնիվ, մենք տեսանք, որ «դեպի երիտասարդացում» գնալը իշխանությունների մոտ նշանակում է 60-ին մոտ ու ոչ կոմպետենտ Լևոն Յոլյանին նախարար նշանակելը: Ասեմ ավելին՝ դատելով իշխանական թևի արձագանքներից` կարելի է ենթադրել, որ իրենք «նեղված են», որ Օսկանյանի կուսակցության մեջ կան երիտասարդներ, որովհետև «ողջամիտ, «ոչ օլիգարխ», ուսյալ-կրթյալ երիտասարդներին» դեպի քաղաքական ասպարեզ տանելու գործընթացի «կնքահայրերը» միայն իշխանությունները պետք է լինեն, իսկ ավելի կոնկրետ` բոլորին հայտնի մարդու շատ հայտնի բարեկամը կամ էլ մաքսիմում «հավերժ երիտասարդ» Կարեն Ավագյանը:

Բայց զարմանալին այն է, որ որոշ հասարակական շրջանակներ, լրագրողներ, «ազնիվ քյարփինջներ» կուլ են տվել այս խայծը և բողոքում են նրանից, որ Օսկանյանի կուսակցության մեջ կան երիտասարդ ու հանրությանը ոչ ծանոթ մարդիկ: Պարոնա՛յք, իսկ վա՞տ է որ կան այդպիսի մարդիկ: Վա՞տ է, որ կուսակցության մեջ կան մարդիկ, ովքեր «ազգային-հայրենասիրական» քողի տակ չեն թալանել երկիրը, մարդիկ, ովքեր ընտրություններ չեն կեղծել, մարդիկ, ովքեր իրենց բարեկամներին քաղաքական թիկունք չեն ապահովել, որ վերջիններս բիզնես ոլորտում «ռեկետով» զբաղվեն: Սթափվե՛ք մի քիչ ու մի՛ մտածեք, թե ձեր դիմաց ապուշներ են ու ձեր ապուշություններին չեն կարող քաղաքակիրթ ձևով պատասխան տալ:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը