Կարծիք

28.04.2016 15:50


Շարմազանովի շեֆն «ինչքան ուզեց, այդքան էլ խփեց»

Շարմազանովի շեֆն «ինչքան ուզեց, այդքան էլ խփեց»

Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ում մշտապես կեղծվել են ընտրությունները, «ջղաձգային» արձագանքների է արժանացել թե իշխանական թևի, թե «ընդդիմադիր» թևի կողմից: Նախ ասեմ, որ առնվազն անբարոյականություն է պնդել, թե մեզ մոտ ընտրությունները միշտ եղել են ազատ, արդար ու թափանցիկ: Բայց եկեք հասկանանք՝ թե ով է Օսկանյանին հակադարձում, և ի՞նչ է նրանց ասածը:

Շարմազանովը, երեկ ԱԺ-ում արձագանքելով Օսկանյանին, ասաց, որ եթե նրա կարծիքով ընտրությունները կեղծվել են 20 տարիներ շարունակ, ապա Օսկանյանի ԱԳ նախարար նշանակումը լեգիտիմ չի եղել: Նախ նշեմ, որ, իհարկե, թե՛ 98-ին, թե՛ 2003-ին ընտրություններում տեղ են գտել կեղծիքներ, սա անհերքելի փաստ է: Սակայն 1998-ին անգամ Կարեն Դեմիրճյանը չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, իսկ 1999-ին մենք ընդհանրապես ունեցանք ԱԺ այնպիսի արդար ընտրություններ, որոնք դրանից առաջ ու հետո չենք ունեցել: Իսկ ահա 2003 թվականի ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ մեկտեղ՝ ոչ ոք չի կարող միանշանակ կերպով պնդել, թե, իբր, Ստեփան Դեմիրճյանը հաղթել է ընտրությունները: Այո, նա մեծ քանակությամբ ձայներ էր ստացել, այնքան մեծ, որ եղավ ընտրությունների երկրորդ փուլ, բայց նա այնքան չէր ստացել, որ կարողանար հաղթել ընտրություններում:

Իսկ ահա ամենախայտառակ ընտրությունները սկսվեցին 2007-ից, երբ սկսեց հաստատվել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը, իսկ 2008-ի նախագահական ընտրություններում Շարմազանովի շեֆը «ինչքան ուզեց, այդքան էլ խփեց», իսկ հետո 10 զոհի գնով պահեց այդ «խփածը»: Դրանից հետո էլ ամեն ընտրությունների ժամանակ Շարմազանովի շեֆը շարունակեց պահել 2008-ին մարդկանց արյան գնով խփած տոկոսները: Ուստի, լեգիտիմության պակասի ու ոչ լեգիտիմ նշանակումների մասին առաջին հերթին պետք է խոսել Շարմազանովի ու նրա շեֆի հետ կապված քաղաքական գործընթացների համատեքստում: Դրա համար հաջորդ անգամ նա թող խորը մտածի, թե ինչ է ասում, քանզի «язык мой - враг мой» բանաձևը միշտ գործել է ի վնաս իրեն:

Հ.Գ. Զարմանալի է, որ այս «բազարի» մեջ փորձում են մտնել Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրները: Ժողովո՛ւրդ, մի՛ դրեք մեզ դեբիլի տեղ. մենք բոլորս էլ գիտենք, որ «100 տոկոս էլ ընդդիմությունը հավաքի, իշխանությունը չենք տա» արատավոր համակարգը հենց Լևոնի օրոք է ներդրվել մեզ մոտ, իսկ հիմա, երբ նա խոսում է կեղծված ընտրությունների մասին, թող ազնիվ լինի ու ասի, որ նա պարզապես ստանում է այն պտուղները, որոնց սերմերը նա ցանել է 95 ու 96 թվականներին:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը