Լրահոս

29.04.2016 22:00


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1964 թ. ծնված Սիմոն Ս.-ն հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, կարճեցված, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 60 մմ տրամաչափի 2 արկ, 5.45 մմ տրամաչափի 110 և 7.62 մմ տրամաչափի 151 փամփուշտ:

***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել 1967 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և հայտնել, որ իրենց հացատան տանիքում զենք-զինամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 10 փամփուշտ:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1956 թ. ծնված Քերոբ Գ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, օդաճնշիչ հրացան` ձևափոխված ինքնաշեն ակոսավոր հրացանի` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար և 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտ:

***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Հրաչ Հ.-ն և հայտնել, որ իր տան տանիքում շինարարական գործիք փնտրելու ժամանակ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են սվին դանակ` պատյանով, «ՌԳԴ-5» տիպի մարտական 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 52 և 5.45 մմ տրամաչափի 61 փամփուշտ:

***
1983 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ, ինքնաձիքի դատարկ փամփշտատուփ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1969 թ. ծնված Սիմոն Ա.-ն կամավոր հանձնել է «ՄՑ 2112» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 234 փամփուշտ:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1970 թ. ծնված Գագիկ Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան` կարճեցված մեկփողանի, դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 47 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը