Լրահոս

01.05.2016 09:02


Երևանը նշեց Ջազի միջազգային օրը

Երևանը նշեց  Ջազի միջազգային օրը

Երևանն, արդեն 5-րդ տարին անընդմեջ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, ապրիլի 30-ին նշեց Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրի տարածքում կազմակերպված բացօթյա միջոցառմանը ելույթ ունեցան հայտնի հայ ջազմեններ՝ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Արմեն Թութունջյանը (Չիկո), Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ինչպես նաև երիտասարդ ջազմեններ՝ իրենց բենդերով:

Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա գլխավոր անակնկալը միջոցառման հյուր, ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնայի ելույթն էր: Արմեն Հյուսնունցի բենդի հետ Ռիչարդ Բոնան կատարել է Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը՝ դուդուկի ուղեկցությամբ:

Միջոցառման ևս մեկ անակնկալը հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորեսի ելույթն էր: Երգիչը հայ հանդիսատեսին ներկայացավ Հայաստանի մասին երգի պրեմիերայով:

Ջազային ռիթմերը Կասկադ համալիր էին բերել ոչ միայն երևանցիներին, այլև մայրաքաղաքի տասնյակ հյուրերի:

Այս խորագրի վերջին նյութերը