Աշխարհ

02.05.2016 10:55


ԻԼԻՊ–ը սկսել է զինյալներ հավաքագրել Կարիբյան ավազանից

ԻԼԻՊ–ը սկսել է զինյալներ հավաքագրել Կարիբյան ավազանից

ԻԼԻՊ–ի հավաքագրող ցանցը սկսում է տարածվել նաև Կարիբյան ծովի երկրներում։ Նման ընդլայնման պատճառ կարող էր դառնալ Եվրոպայից ջիհադականների հոսքի սահմանափակումը։ Այս մասին հայտնում է «Dailystar»–ը։

Այսպես, նշվում է, որ Տրինիդադ և Տոբակոյից շուրջ 100 մարդ արդեն Սիրիա է մեկնել՝ մտնելու ահաբեկիչների շարքեր։ Բացի այդ, հավաքագրողների հետքերը հայտնաբերվել են նաև Մալդիվներում ու Մավրիկիում։

Փորձագետների կարծիքով Կարիբյան ավազանի երկրներն իդեալական են հավաքագրման համար, քանի որ համատարած աղքատությունն ու չքավորությունը նպաստում են բնակչության ծայրահեղականացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը